Քաղաքական

27.01.2023 16:16


Ի տարբերություն օտարերկրյա խաղացողների մեծ մասի, որոնք սահմանափակվում են միայն կոչերով, մենք փնտրում ենք իրական լուծումներ. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ

Ի տարբերություն օտարերկրյա խաղացողների մեծ մասի, որոնք սահմանափակվում են միայն կոչերով, մենք փնտրում ենք իրական լուծումներ. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակմանը՝ Բաքվին ու Երևանին կոչ անելով քաղաքական կամք դրսևորել հարցը կարգավորելու համար:

Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի հարցով ՌԴ ՊՆ-ն, ԱԳՆ-ն և խաղաղապահ զորակազմը մշտական փոխգործակցության մեջ են շահագրգիռ կողմերի հետ, հնարավոր ջանքեր են գործադրում իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

«Ի տարբերություն օտարերկրյա խաղացողների մեծ մասի, որոնք սահմանափակվում են ապաէսկալացման կոչեր անելով, Ռուսաստանը «գետնի վրա» փնտրում է իրական լուծումներ և ցուցաբերում մարդասիրական աջակցություն: Կոչ ենք անում Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման՝ 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան: Կոչով դիմում ենք Բաքվին և Երևանին՝ դրսևորելու քաղաքական կամք և լուծելու կողմերի միջև առկա տարաձայնությունները»,-ասել է Զախարովան:

***

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ընդգծել է, որ ռուսական կողմը շարունակում է պատրաստակամ լինել Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հովանու ներքո Հայաստանի, և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու հարցում:

«Մենք այդ մասին տեղեկացրել ենք և՛ Բաքվին, և՛ Երևանին, հրապարակավ խոսել ենք այդ մասին: Կարծում ենք, որ տեղում պարբերաբար առաջացող բարդությունները չպետք է դառնան խոչընդոտ, բանակցային գործընթացի ինչ-որ սառեցման պատճառ: Անհրաժեշտ է հնարավորինս արագ վերսկսել հայ-ադրբեջանական բանակցությունները բոլոր ուղղություններով, այդ թվում` տրանսպորտային ապաշրջափակումը, սահմանազատումը, խաղաղության պայմանագրի ստորագրումը»,-ասել է Զախարովան:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը