Սեդա Սաֆարյանի արարքում կա երկու հիմնարար օրենքների խախտում
Սեդա Սաֆարյանի արարքում կա երկու հիմնարար օրենքների խախտում:Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով Սեդա Սաֆարայնի կողմից պաշտոնական դիրքի շարաշահման դեպքին: Ինչպես արդեն նշել էինք, մամուլը պարզել էր, որ ՍԴ նորանշանակ դատավոր Սեդա Սաֆարյանը, լինելով ՍԴ դատավոր, իրականացրել է փաստաբանական գործունեություն:
«Առաջինը գործ ունենք սահմանադրական օրենքի հետ, դա Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքն է: Օրենքը հստակ կարգավորում ունի, որը արգելում է ՍԴ դատավորին հանդես գալ որպես ներկայացուցիչ կամ տրամադրել խորհրդատվություն, այդ թվում անհատույց հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ անհատույց իրավաբանական խորհրդատվություն է տրվում մերձավոր ազգականի կամ իր խմանակալության տակ գտնվող որևէ անձի: Այս դրույթը սահմանված է Սահմանադրական դատարանի մասին օրենքի 14-րդ հոդվածի առաջին մասին 10-րդ կետով:
Օրինակ հանրային ծառայողները կարող են հանդես գալ որպես ներկայացուցիչ, բայց դա պետք է լինի բացառապես հասարական հիմունքներով, իսկ ՍԴ դատավորի համար սահմանված այս խիստ մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՍԴ-ն հանդիսանում է վերպետական բարձրագույն ատյանը, այսինքն եթե անձը պաշտպանում է իր իրավունքները դատական համակարգում, վերջին ատյանը, որին նա դիմելու է, ՍԴ-ն է, և այն դատավորները ովքեր քննելու են, չեն կարող այդ գործերով լինել ներկայացուցիչ, որպեսզի իրավական խառնաշփոթ չառաջանա և դատարանի անկողմնակալությունը չդրվի կասկածի տակ:
Վերջապես, ՍԴ դատավոր որպես Բարձր դատարանի ներկայացուցիչ, ունի իր պաշտոնով պայմանավորված որոշակի ազդեցություն, վերջինիս հանդես գալը դատարաններում կարող է կաշկանդել դատարաններին գործել ՀՀ սահմանադրությամբ և օրենքներին համապատասխան: Հետևաբար չի կարելի անգամ անհատույց հիմունքներով հանդես գալ որպես ներկայացուցիչ, բացառությամբ իր մերձավոր ազգականի կամ խնամակալության և հոգաբարձության տակ գտնվող անձի»,-ասաց Վահե Գրիգորյանը:
Երկրորդ հարցը, ըստ սահմանադրագետի, վերաբերում է փաստաբանության մասին օրենքին, որը հստակ սահմանումներ ունի:
«Սեդա Սաֆարյանը մինչև ՍԴ դատավոր դառնալը հանդիսանում էր փաստաբան, փաստաբանության մասին օրենքն ասում է, որ փաստաբանի արտոնագիրը կասեցվում է այն դեպքում, երբ վերջինս ընտրվում է պետական պաշտոնի, իսկ առանց այդ արտոնագրի հնարավոր չէ հանդես գալ որպես փաստաբան, բայց հնարավոր է հանդես գալ որպես տուժողի ներկայացուցիչ: Բայց այս դեպքում էլ վրա է հասնում ՍԴ մասին օրենքի դրույթը: Սեդա Սաֆարյանի փաստաբանական արտոնագիրը պետք է արդեն իսկ կասեցված լիներ»:
Թե ինչ իրավական գործընթացներ պետք է հետևեին կատարվածին հարցին Վահե Գրիգորյանի խոսքով գոյություն ունի երկու ընթացակարգ:
«ՍԴ-ն իր նախաձեռնությամբ է կարգապահական վարույթ հարուցում կամ ԱԺ-ն նման հարցով դիմում է ՍԴ-ին, ՍԴ-ն էլ որոշում է կիրառել պատասխանատվություն, թե ոչ:
Անկախ դրանից, այս դեպքը կարող է ստեղծել վտանգավոր նախադեպ հանրային ծառայության պաշտոնների համար, երբ անձինք իրենց բուն աշխատանքից զատ կանեն օրենքով արգելված արարքներ և դատական համակարգը կհայտնվի այնպիսի անդունդում, որից այն հանել անհնար կլինի»,-եզրափակեց Վահե Գրիգորյանը:
Սեդա Սաֆարյանի արարքում կա երկու հիմնարար օրենքների խախտում
Սեդա Սաֆարյանի արարքում կա երկու հիմնարար օրենքների խախտում: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով Սեդա Սաֆարայնի կողմից պաշտոնական դիրքի շարաշահման դեպքին: Ինչպես արդեն նշել էինք, մամուլը պարզել էր, որ ՍԴ նորանշանակ դատավոր Սեդա Սաֆարյանը, լինելով ՍԴ դատավոր, իրականացրել է փաստաբանական գործունեություն: