Լրահոս

27.09.2011 18:09


Բեռլուսկոնին մեղադրվում է քննիչներին խաբելու համար

Բեռլուսկոնին մեղադրվում է քննիչներին խաբելու համար

Ինչպես գրում է «ANSA» գործակալությունը, Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կասկածվում է այն բանում, որ գործարար Ջամպալո Տարանտինիին ստիպել է կավատության գործով սուտ ցուցմունքներ տալ։

Այս գործընթացի  շրջանակներում Տարանտինին մեղադրվել է վերչապետի տանը մասնավոր  խնջույքների  ժամանակ  կավատությամբ զաբղվելու համար։ Մասնավորապես, հետաքննությունը ցույց է տվել, որ նա շուրջ 30 հազ. եվրո է ծախսել մարմնավաճառների վրա, որոնց 2008–2009թթ. բերել է Բեռլուսկոնիի խնջույքներին։ Ի տարբերություն մարմնավաճառության, որը պաշտոնապես թույլատրվում է,   կավատությունն Իտալիայում արգելաված է։

Վարչապետի պնդմամբ՝ ինքը չի իմացել, որ  աղջիկները  մարմնավաճառներ են, քանի որ Տարանտինին նրանց որպես իր  ծանոթուհիներ  է ներկայացերլ։

Հետագայում պարզվել է, որ  Բեռլուսկոնին այնուամենայնիվ իմացել է, թե այդ ինչ  «ծանոթուհիներ» է իրեն մատուցում Տարանտինին։ Քննությանն այս մասին պարզ է դարձել Բեռլուսկոնիի հեռախոսային խոսակցություններից։

«AFP»–ն գրում է, որ  Տարարնտինին վարաչպետից 850 հազ. եվրո է պահանջել՝ մեղքն իր վրա վերցնելու դիմաց։ Դա վերացնում էր անհրաժեշտությունը, որ գործին կցվեին Բեռլուսկոնիի վարկանիշի վրա ստվեր ձգող հեռախոսային խոսակցությունները. 74 տարեկան վարչապետը միշտ հպարտացել է անրկնելի տղամարդու իր կերպարով։ Տարանտինին մեղադրվել է նենգասպառնալիքի համար և սեպեմբերի 1–ին ձերբակալվել։ Այժմ այս գործընթացում Բեռլուսկոնիի վիճակը կփոխվի՝ խեղճ զոհից նա կարող է վերածվել մեղադրյալի։

Այս խորագրի վերջին նյութերը