Եվրոպայի խորհուրդը վերածվում է ավտորիտար ռեժիմների գոյությունն օրինականացնելու հարթակի. Արմեն Գևորգյան
Եվրոպայի խորհուրդն աստիճանաբար վերածվում է ավտորիտար ռեժիմների կողմից իրենց գոյությունն օրինականացնելու հարթակի, «Եվրոպայի խորհրդի ռեկյավիկյան գագաթնաժողովը. արժեքների շուրջ համախմբված՝ արտասովոր մարտահրավերներին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ ասել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գևորգյանը։
«Այսօր շատ երկրներ կանգնած են ժողովրդավարության և անվտանգության միջև դժվարին ընտրության առաջ: Նման իրավիճակում նկատելի է, որ մեր քաղաքացիները Եվրոպայի խորհրդից որևէ էական ակնկալիք չունեն:
Առաջարկում եմ միասին մտորել ինչո՞ւ ենք հայտնվել այս իրավիճակում: Իմ գնահատմամբ պատճառը մասամբ այն է, որ Եվրոպայի խորհուրդը, որը նախատեսված է լինելու իսկական ժողովրդավարական արժեքների և ազատությունների բաստիոն, սկսել է հանդուրժել իր անդամներից ոմանց որոշակի փոխակերպումը հիբրիդային, ճնշող ռեժիմների: Նման պետություններում մենք ականատես ենք լինում քաղաքական հետապնդումների և ընտրությունների միջոցով, այսպես կոչված, օրինական քաղաքական մրցակցության, իսկ ժողովրդավարական կառավարումն էլ վերածվել է մեծամասնության դիկտատուրայի: Եվրոպայի խորհուրդն աստիճանաբար վերածվում է ավտորիտար ռեժիմների կողմից իրենց գոյությունն օրինականացնելու հարթակի: Ի դեպ, այս պետությունների սովորական ցանկը հեշտությամբ կարելի է գտնել «Economist»-ի հրապարակվող ժողովրդավարության ինդեքսում:
Մենք պետք է կոտրենք պախարակելի փոխզիջումների և երկակի ստանդարտների այս շղթան: Դրա համար հարկ է բացառել ցանկացած շեղում սահմանված կանոններից, մոռանալ քաղաքական խայտառակ նպատակահարմարության մասին: Ազատ և ժողովրդավարական պետությունների համայնքին անդամակցելու համար պետք է հետևել դրա կանոններին, և դա յուրաքանչյուր անդամի գիտակցված ընտրությունը պետք է լինի: Մենք ոչ ոքի չպետք է խնդրենք մնալ, ոչ էլ որևէ մեկին պետք է խնդրենք միանալ մեզ:
Միևնույն ժամանակ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների 43-րդ կոնգրեսը և Ժողովրդավարության 10-րդ համաշխարհային ֆորումը ցույց տվեցին, որ տեղական ժողովրդավարությունը շարունակում է հիմք հանդիսանալ ժողովրդավարական կառավարման համար: Այդ ժողովրդավարության շնորհիվ մարդիկ լիովին գնահատում և ընդունում են հասարակական և քաղաքական կյանքում իրենց մասնակցության արժեքն ու պիտանիությունը: Սա վճռորոշ է ժողովրդավարության և ժողովրդավարական կառավարման ապագայի համար: Այդ իսկ պատճառով տեղական ժողովրդավարության զարգացման և հզորացման թեման պետք է դառնա Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի գլխավոր առաջնահերթություններից մեկը:
Եզրափակելով՝ թույլ տվեք անկեղծ հույս հայտնել, որ 4-րդ գագաթնաժողովից հետո մեր կազմակերպությունը կարող է վերագտնել իր նշանակությունն ու հետևել դրան: Ավելի ուժեղ, սկզբունքային և վճռական գործընկերոջ հետ համագործակցությունը, որը հաստատուն է իր սկզբունքների հարցում, միշտ ավելի արդյունավետ է, հատկապես, երբ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության «կարմիր գծերն» ավելի վառ են և նույնն են բոլորի համար»,-նշել է Արմեն Գևորգյանը։

Աղբյուրը՝ yerevan.today