Քաղաքական

26.01.2023 17:39


«Ազդեցիկ» Սեդա Սաֆարյանի նոր արկածները (լուսանկար)

«Ազդեցիկ» Սեդա Սաֆարյանի նոր արկածները (լուսանկար)

Երեկ հայտնի դարձավ, որ 14 ամիս պաշտոնավարելուց հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ում, որպես մարզպետ, գործունեությունը աչքի է ընկել բազմաթիվ խախտումներով և չարաշահումներով, որոնց Yerkir.am-ը բացմիցս անդրադարձել է:

Հրաժարականի մասին հայտարարելուց հետո ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, որ հրաժարականի պատճառների թվում է նաև իր ԽԾԲ-ներին (խնամի-ծանոթ-բարեկամ) տարբեր պաշտոններում նշանակելը (նմանատիպ դեպքերից մեկին ավելի վաղ անդրադարձել էինք):

Իշխող ՔՊ-ի կին ներկայացուցիչները` իրեն չարաշահումներով, խախտումներով և ցոփ ու շվայտ կյանքով ապրելու իղձերով, ոչնչով չեն տարբերվում իրենց տղամարդ կուսակիցներից:

Ապօրինություններով և օրենքների բացահայտ «բռնաբարությամբ» փորձում է հետ չմնալ նաև սկանդալներով հայտնի նորանշանակ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը, ում փաշինյանական խմբակը վարձատրեց մարտի 1-ի «բացահայտման» գործում իր «անմնացորդ նվիրման» համար:

Այսպես, 168.am-ը օրեր առաջ հայտնել էր Սեդա Սաֆարյանի, որպես արդեն ՍԴ նոր դատավորի չարաշահումների մասին, ըստ որի` արդեն իսկ լինելով ՍԴ դատավորի կարգավիճակում և ստանձնած լինելով ՍԴ դատավորի պաշտոնը՝ Սեդա Սաֆարյանը որպես 3 դիմողների ներկայացուցիչ՝ վերաքննիչ բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան իր անվամբ ու ստորագրությամբ, այն դեպքում, երբ ՍԴ դատավորը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ կետի, պարտավոր է հանդես չգալ որպես ներկայացուցիչ կամ չտրամադրել խորհրդատվություն, այդ թվում` անհատույց հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հանդես է գալիս որպես օրինական ներկայացուցիչ կամ անհատույց իրավաբանական խորհրդատվություն է մատուցում իր մերձավոր ազգականներին կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց:

Իսկ վերոնշյալ դեպքում Սաֆարյանը դիմողների ո՛չ ծնող է, ո՛չ խնամակալ, ո՛չ որդեգիր, և, փաստացի, լինելով ՍԴ դատավոր, հանդես է եկել որպես փաստաբան:

Գ

Բայց երկու ամսական ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի արկածները այսքանով չեն ավարտվում. Yerkir.am-ի տեղեկություններով` ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը իր վարորդ է նշանակել սեփական ամուսնուն:

Հավանաբար, Սեդա Սաֆարյանին տանջում է սեփական կյանքի նկատմամբ վախի զգացումը, և այդ իսկ պատճառով միայն ամուսնուն է վստահել սեփական վարորդի պաշտոնը:

Այս խորագրի վերջին նյութերը