Քաղաքական

26.01.2023 12:21

Բերետավորներն ասում են` վարչապետի փայով ենք Եռաբլուրում եղել. հրամանն էլ վայբերով ենք ստացել. Մխիթար Գալեյանի հայր (տեսանյութ)

Բերետավորներն ասում են` վարչապետի փայով ենք Եռաբլուրում եղել. հրամանն էլ վայբերով ենք ստացել. Մխիթար Գալեյանի հայր (տեսանյութ)

Ես էլ կամ ցուցակով, որ պետք է առերեսվեմ Երևանի փոխոստիկանապետ գնդապետ Արթուր Խուդինյանի հետ: Այս մասին, այսօր՝ Քննչական կոմիտեի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց զոհված զինծառայողներից Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:

«Ես չեմ կարծում, որ մի տղամարդ, որ կրում է գնդապետի ուսադիրներ ու մեր կհայհոյի էն մրդուն, ով հրաման կտա ու կասի՝ տարածքն ազատեք, կամ հրաման կտա, որ մեզ բերման ենթարկեն, ու վերջում պարզվի, որ ինքն է եղել այդ հրաման տվողը: Քիչ առաջ ներքևում ինքն ասաց, որ ինքը նման հրաման չի տվել: Առերեսումներից պարզ կլինի՝ ասել է, թե ոչ:

Կարող եմ ասել, որ այն բերետավորները, որ ասել են, թե Խուդինյանն է եղել, ու Խուդինյանն էլ մի 2 օր առաջ եկել է հարցաքննության, ու դա հաստատել է, բերետավորներն ասել են՝ վարչապետի փայերով ենք «Եռաբլուրում» գտնվել: Բերետավորներից մեկը պնդում էր, որ իր վայբերին է հրամանը եկել»,-ասաց Գալեյանը:

Նա հայտարարեց, որ բոլորն էլ ստում են, նրանք ծառայում են դավաճան իշխանությանը, ծառայում են կոնկրետ մի անձի, նրանք չեն ծառայում պետությանը. «Այս ոստիկանների վզին դրած է, արժանապատվություն չունեն: Եթե պատրաստ են մեր տղաների արյան հաշվին պրեմիա ստանալ ու էդ փողն ուտել, ինչ ասեմ, թող տանեն, ուտեն»,-ընդգծեց նա:

Ավելի վաղ զոհված զինծառայողների ծնողներից Վիգեն Ազատյանը հայտարարել էր, որ բերետավորներից մի քանիսը առերեսումների ժամանակ նշել են, որ հենց Խուդինյանն է տվել զոհվածների ծնողներին բերման ենթարկելու:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։