Շիրակի մարզպետի պաշտոնում կնշանակվի Մուշեղ Մուրադյանը
Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծով պաշտոնից կազատի ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին և զեկուցվող նախագծով նույն մարզում մարզպետ կնշանակի Մուշեղ Մուրադյանին:
Կառավարության որոշման նախագծում ասվում է. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Նազելի Բաղդասարյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից»:
Զեկուցվող նախագծով, Սահմանադրության նույն հոդվածի համաձայն ՀՀ Շիրակի մարզպետ կնշանակվի ներկայում փոխմարզպետ աշխատող Մուշեղ Մուրադյանը:
Շիրակի մարզպետի պաշտոնում կնշանակվի Մուշեղ Մուրադյանը
Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծով պաշտոնից կազատի ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին և զեկուցվող նախագծով նույն մարզում մարզպետ կնշանակի Մուշեղ Մուրադյանին:
Կառավարության որոշման նախագծում ասվում է. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Նազելի Բաղդասարյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից»:
Զեկուցվող նախագծով, Սահմանադրության նույն հոդվածի համաձայն ՀՀ Շիրակի մարզպետ կնշանակվի ներկայում փոխմարզպետ աշխատող Մուշեղ Մուրադյանը:
Աղբյուրը՝ yerevan.today