Եթե 15 զինծառայողները պառկած վիճակում են մահացել, նշանակում է՝ սպանդ է տեղի ունեցել. Գագիկ Համբարձումյան
«Փաստինֆո»-ն գրում է․ Ազատ գյուղի զորամասերից մեկի տեղակայման կացարանում բռնկված ողբերգական հրդեհից փրկված տղաներից մեկի հարցազրույցը ևս մեկ անգամ հերքեց ՀՀ վարչապետի մակարդակով շրջանառության մեջ դրված վարկածը, թե, իբր, հրդեհը բռնկվել է կացարանում տեղադրված վառարանի կրակը ավտոբենզինով թեժացնելու հետևանքով: Բացի այդ, ժամկետային զինծառայողը հայտնեց, որ կացարանն ապահովված չի եղել հակահրդեհային ապահովման միջոցներով, չեն եղել կրակմարիչներ, այնինչ՝ դեռևս դեկտեմբերին հայտարարվել է, որ ԳՇ պետը հրամայել է բոլոր զորամասերում խստագույնս պահպանել հակահրդեհային կանոնները:
«12 ժամը չլրացած՝ մեղավորներ որոշեցին, այդ նույն զոհված երեխաներին. 5 լիտրանոց տարայով ավտոբենզինի վարկածը, որը բեմականացված ներկայացվեց Կառավարության նիստում, ուղղորդող նշանակություն ուներ՝ մեղավորներ կարգելու, իրենցից պատասխանատվությունը հեռացնելու: Նման վարվելակերպը զավեշտալի ու ճղճիմ փորձ է ընդամենը՝ իրենց բնույթին լիովին համահունչ է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը:
Նրա կարծիքով՝ ուժային կառույցներն ամեն գնով փորձում են զուգահեռներ գտնել կատարվածի և վարչապետի հրամցրած վարկածի առնչությամբ: Թերևս դա է պատճառը, որ հաճախ մեկը մեկից անհեթեթ տեղեկություններ են տարածվում: Համաբարձումյանն ուշագրավ է համարում փրկարար ծառայության պաշտոնյայի ասածները, թե 15 զինծառայողները չեն հասցրել մահճակալից վեր կենալ, ինչը ևս ողջ մնացած տղայի հարցազրույցով կասկածի տակ դրվեց:
«Պաշտոնական տեղեկություններն այնքան իրականությանը չեն համապատասխանում, որ, Քննչականն իր հերթին, զինդատախազն իր հերթին, ԱԻՆ-ն իր հերթին փորձում են լեգիտիմացնել այդ «անթրաշի» ասածները: Բա որ բոլորը պառկած էին, բա հրդեհից հետո թեկուզ մեկ-երկուսը գոռոցները չգցեցի՞ն, այդ ինչպե՞ս այդ գոռոցներից մյուսները չարթնացան: Զզվելի է այդ մոտեցումը, եթե բոլորը պառկած վիճակում են մոխրացել, նշանակում է՝ այնտեղ շատ ավելի ուրիշ բան է տեղի ունեցել, կարող է՝ սպանդ է տեղի ունեցել, հետո այդ լիցիմիրովկան»,-նշեց ոստիկանության գեներալ-մայորը:
Համբարձումյանը ողջ մնացած տղայի հարցազրույցից առանձնացնում է այն խոսքերը, որ իրենք փորձել են դուռը բացել, դուրս գալ կացարանից, բայց չեն կարողացել:
«Դուռն այդ ինչպե՞ս էր փակ, որ այդ հուսահատության մեջ գտնվող, այդ ամեն ինչ անողները դուռը չէին կարողանում բացել այն»,-հավելում է նախկին փոխոստիկանապետը: