Քաղաքական

25.01.2023 21:11

Խաչատուրյանը կիսատ հրամանագրով ԶՈւ ԳՇ պետի տեղակալ է նշանակել

Խաչատուրյանը կիսատ հրամանագրով ԶՈւ ԳՇ պետի տեղակալ է նշանակել

Panorama.am-ը գրում է․ Վահագն Խաչատուրյանը հունվարի 24-ին ԶՈւ ԳՇ-ում փոփոխություններ կատարելու վերաբերյալ երկու հրամանագիր է ստորագրել։

Հրամանագրերից մեկի համաձայն, Առաքել Մարտիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2022 թվականի հունվարի 10-ին։

Մյուս հրամանագրի համաձայն, Սամվել Մովսիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։

Ի դեպ,երկրորդ հրամանագիրը կազմվել է փնթի ու կիսատ։ ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված հրամանագիրն ավարտվում է այսպես.

«Սամվել ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության...»։

Ուշագրավ է, որ հրամանագրի ոչ ամբողջական լինելը չեն «նկատել» ոչ այն պատրաստողը, ոչ ստորագրողը, ոչ էլ հրապարակողը։

Թարմացում. Panorama.am-ի այս հրապարակումից հետո փաստաթուղթը լրացրել են՝ ավելացնելով. «զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։