Քաղաքական

25.01.2023 14:51

ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանը հրաժարական է տվել. չի ընդունում ԿԳՍՄ–ի ներկա քաղաքականությունը

ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանը հրաժարական է տվել. չի ընդունում ԿԳՍՄ–ի ներկա քաղաքականությունը

ArmLur.am-ը գրում է. «Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը հրաժարական է ներկայացրել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կարեն Քեռյանը մինչ ազատման դիմում գրելը շատ լուրջ խոսակցություն է ունեցել նախարարության վերնախավի հետ, ինչից հետո հրաժարականի դիմումում շատ վրդովված գրել է, որ իրեն համար ընդունելի չէ նախարար Ժաննա Անդրեասյանի նոր գործելաոճը:

ArmLur.am-ը կապ հաստատեց Կարեն Քեռյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ մանրամասն պատճառների մասին ավելի ուշ կխոսի, սակայն ընդգծեց, որ այն քաղաքականությունը, որ վարում է այս պահին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանը, նրա համար անընդունելի է:

Հարցին, թե խնդիրը կոնկրետ Ժաննա Անդրեասյանի հետ է կապված. թե ոչ, մեր զրուցակիցն ասաց. «Խնդիրը անձերով պայմանավորված չէ, խնդիրը նրանում է, թե ինչ գործողություններ են տեղի ունենում ու ինչ միջավայրում է տեղի ունենում, չնայած, որ ի վերջո գալիս է անձերի, բայց ով էլ որ լիներ այդ իրավիճակում, միեւնույնն է, եթե նույն բանը արված լիներ իմ հանդեպ, ես նույն էի անելու»:

Քեռյանի խոսքով՝ նախարարությունը որոշում է կայացրել Բարձրագույն որակավորման կոմիտեն եւ Գիտության կոմիտեն միացնելով ստեղծել նոր կառույց, որը կկոչվի Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե, եւ սա է եղել այն հիմնական պատճառը, որի համար նա ազատման դիմում է գրել:

«Այսինքն առանց իմ իմացության քննարկվել եւ մշակվել է նախագիծ, այն դեպքում, երբ կառույցներից մեկի ղեկավարն ընդհանրապես տեղյակ չէ, դա ինձ համար անընդունելի է»,-վրդովված հայտնեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։