Քաղաքական

25.01.2023 08:28

Արևմտամետ ուժերն ուզում են փոխել վեկտորը․ Զատուլինը` Հայաստանում ԵՄ առաքելության մասին (տեսանյութ)

Արևմտամետ ուժերն ուզում են փոխել վեկտորը․ Զատուլինը` Հայաստանում ԵՄ առաքելության մասին (տեսանյութ)

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ի հայտ գալը վկայում է այն մասին, որ արևմտամետ ուժերն ուզում են փոխել հանրապետության արտաքին քաղաքական վեկտորը, և դրանով իսկ խնդիրներ են ստեղծում Հայաստանի և հայ ժողովրդի համար։ «Ռոսիա սեգոդնյա» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Եթե ԵՄ դիտորդներն ուզում են փոխել Հայաստանի ներքին ու արտաքին վեկտորը, մենք կպայքարենք դրա դեմ»,-վստահեցրել է նա։

Նա հիշեցրել է, որ հարյուրամյակներ շարունակ հռչակագրերից բացի, արևմտյան տերությունները ոչ մի բանով չեն օգնել հայերին ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ էլ որևէ այլ պատերազմում (նկատի ունի արցախյան պատերազմները,–խմբ.)։ Նա նշել է, որ «ինչ-որ մեկը» (Հայաստանում– խմբ.) ուզում է հավասար հեռավորություն ցույց տալ՝ հասկանալով այսօր ռուսական կողմի կախվածությունը Թուրքիայի հետ հարաբերություններից, որի նավահանգիստներով անցնում է ռուսական ցորենը, իսկ օդանավակայաններով պահպանվում է մուտքը դեպի արևմտյան պատժամիջոցների պատճառով փակ գծեր։

«Ես այստեղ, այնուամենայնիվ, չէի շտապի այս կապակցությամբ նախապես խուճապի մեջ ընկնել։ Ինձ թվում է, որ այդ դիտորդների մանդատը բավականին սահմանափակ է, իսկ նրանց հայտնվելը Հայաստանի նախաձեռնությամբ է և կապված է Ադրբեջանի ճնշմանը դիմակայելու ու այդ ճնշման դեմ պայքարելու համար ցանկացած դաշնակից գտնելու ցանկության հետ»,-նշել է Զատուլինը։

Հիշեցնենք, որ ԵՄ առաջին դիտորդական առաքելությունը Հայաստան է ժամանել 2022-ի հոկտեմբերի 19-ին և մնացել մինչև դեկտեմբերի 19-ը։ Այժմ Հայաստանում է գտնվում ԵՄ տեխնիկական գնահատման խումբը։ Նրանք Հայաստան են գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։