Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը ողջունել է Նիկոլ Փաշինյանին ու ցույց տվել «խաղաղության դարաշրջանի» քարտեզը
Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ–ի ամբիոնից ու հնարավոր այլ ամբիոններից դիմում է Ադրբեջանին։ Նրա դիմումի մեջ երկու կետ կա։ Մի կետով նա խաղաղություն է մուրումԱլիևից, մյուս կետով՝ վերջինիցս խնդրում է ներկայացնել Հայաստանի քարտեզը։
Նիկոլ Փաշինյանն Ալիևից է ուզում ճշտել իր զիջումների սահմանները։ Ասում է՝ թող Ալիևն ասի, թե մինչև ու՞ր պետք է զիջենք, որ մենք էլ հասկանանք, թե ինչ ենք անելու։
Նիկոլ Փաշինյանի վարքագիծն, անշուշտ, կմտնի համաշխարհային պատմության դասագրքերի մեջ (հայ ժողովուրդն էլ՝ հետը)։ Որպես խայտառակություն։
Փաստորեն, Նիկոլը թշնամուց է հարցնում, թե մինչև ուր պետք է զիջի ինքը, որ Ալիևի ախորժակը հագենա ու իրենք «խաղաղության դարաշրջան» բացեն։ Այս ամենից հետո Ալիևը, բնականաբար, պահանջում է ամբողջ Հայաստանն ու առաջ քաշում «Արևմտյան Ադրբեջանի» ֆաշիստական, ծավալապաշտական թեզը։
Նիկոլն իր ոչխարներին փորձում է համոզել, որ կարելի է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին ու խաղաղ ապրել։ Նա նաև համոզում է նույն այդ ոչխարներին, որ Թուրքիան բարի է, լավն է, Ադրբեջանի պես չէ ու կարելի է Էրդողանի հետ առանձին պայմանավորվել ու լավ ապրել։ Եվ դա այն դեպքում, երբ Թուրքիան բազմիցս է հայտարարել, որ իր գործողությունները Հայաստանի մասով 100 տոկոսով համաձայնեցնելու և ներդաշնակեցնելու է Ադրբեջանի հետ։ Ավելին՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի հետ նկար է հրապարակվում Ադրբեջանում։ Նկարում դեսպանը կանգնած է Հայաստանի քարտեզի առաջ։ Հայաստանն ադրբեջանական կողմը ներկայացնում է որպես «Արևմտյան Ադրբեջան» ու գրում, որ շուտով «իրենց» տարածքները վերցնելու են։ Նկատի ունի Հայաստանի տարածքները։
Զարմանալիորեն թուրքերն ու ադրբեջանցիներն անկեղծ են։ Նրանք բաց հայտարարում են, որ չեն ընդունում ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի հայկական լինելն ու մեր երկրի գոյությունն ընդհանրապես։ Ու այս ամենի ֆոնին Նիկոլը շարունակում է քարոզել, թե բա՝ Ղարաբաղը տանք, Թուրքիայի հետ լեզու գտնենք, Ադրբեջանից խաղաղություն մուրանք, ռուսների հետ թշնամանանք ու լավ ապրենք։ Սա նշանակում է, որ Նիկոլը կա՛մ ավարտված դավաճան է, կա՛մ ավարտված դեբիլ։ Դեբիլի վարկածը հերքվում է, քանզի երբ անձամբ իր աթոռին կամ փող թալանելուն է գործը հասնում, Նիկոլը դառնում է խիստ ռացիոնալ, կարողանում է պլանավորել, ապահովագրվել և այլն։ Այսինքն՝ երբ իր շահը կա, հեչ էլ դեբիլ չէ։ Ուստի՝ ․․․
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը ողջունել է Նիկոլ Փաշինյանին ու ցույց տվել «խաղաղության դարաշրջանի» քարտեզը
Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ–ի ամբիոնից ու հնարավոր այլ ամբիոններից դիմում է Ադրբեջանին։ Նրա դիմումի մեջ երկու կետ կա։ Մի կետով նա խաղաղություն է մուրում Ալիևից, մյուս կետով՝ վերջինիցս խնդրում է ներկայացնել Հայաստանի քարտեզը։

Հայկ Ուսունց