Քաղաքական

23.01.2023 21:47


Մարդու իրավունքները Հայաստանում 2022»․ զեկույց

Մարդու իրավունքները Հայաստանում 2022»․ զեկույց

Հայաստանի Հելսինկյան կոմիտե ԻՀԿ-ն հրապարակել է «Մարդու իրավունքները Հայաստանում 2022. «Դիտորդ» տարեկան զեկույցը:

Զեկույցում նշվում է, որ 2022 թ․-ին Հայաստանում շարունակում է խորանալ 44 օրյա պատերազմի հետևանքով առաջացած քաղաքական ճգնաժամը։ Տարին սկսվեց Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման անջատումներով՝ եղանակային վատ պայմաններին զուգահեռ, Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի գրավմամբ։ Այս ամենին հաջորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը ԱԺ-ում, թե միջազգային հանրությունը իրենցից ակնկալում է իջեցնել «ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողը»:

Ապրիլին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախաձեռնեցին «Դիմադրություն» շարժումը՝ քաղաքացիական անհնազանդության և շուրջօրյա հավաքների միջոցով փորձելով հասնել Ն․ Փաշինյանի հրաժարականին։ Մոտ երկու ամիս տևած փողոցային պայքարից հետո շարժումը աստիճանաբար թուլացավ, իսկ տարեվերջին ընդդիմադիր խմբակցությունները վերադարձան ԱԺ։

Սեպտեմբերի 13-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը, կիրառելով ծանր հրետանի, հարձակողական ԱԹՍ-ներ և այլ ռազմական տեխնիկա, նախաձեռնեցին լայնածավալ հարձակում Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի գրեթե ողջ երկայնքով, որի արդյունքում հայկական կողմը ունեցավ 200-ից ավելի զոհեր, ինչպես նաև մեծ քանակությամբ վիրավորներ և գերեվարվածներ։ Ադրբեջանական զինված ուժերը վերահսկողության տակ վերցրեցին մի շարք ռազմավարական տեղավայրեր և խորացան բուն ՀՀ տարածքում։ Դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ արգելափակեցին Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի ճանապարհը՝ ներկայանալով որպես բնապահպաններ և պահանջելով դադարեցնել Արցախի հանքերի շահագործումը։ Ճանապարհը փակած ադրբեջանցիների մեջ էին բազմաթիվ զինվորականներ, Ադրբեջանի կառավարությունից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների անդամներ և ղեկավարներ՝ ընդգծված հայատյաց և ազգայնամոլական հայացքներով։ Սույն զեկույցի պատրաստման ընթացքում Արցախը Հայաստանի, ինչպես նաև՝ ողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը շարունակում է մնալ փակ։

Այս ամենի պայմաններում, ողջ 2022 թվականը ուղեկցվեց իշխանությունների կողմից ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հետապնդումներով, ոստիկանական բռնություններով, դատական համակարգը և տեղական ինքնակառավարման մարմինները գործադիր իշխանությանը լիովին ենթարկելու գործողություններով։

Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը