Լրահոս

27.09.2011 14:35


Լևոն Զուրաբյան. «Տեխնիկապես դեռ մինչև ամսի երերսունը ժամանակ կա»

Լևոն Զուրաբյան. «Տեխնիկապես դեռ մինչև ամսի երերսունը ժամանակ կա»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, թե սեպտեմբերին իրենք հայտարարել էին, որ իշխանությունը պետք է մտորի արտահերթ ընտրությունների մասին։

–Տեխնիկապես դեռ մինչև ամսի 30–ը ժամանակ կա, բայց կարծում եմ, որ երկրում չկա մեկը, որը մտածում է, թե իշխանությունները կգնան զիջումների,–ասել է նա։

Ըստ Լևոն Զուրաբյանի՝ եկել է պահը, երբ ժողովուրդը պետք է մտնի խաղի մեջ և ուղիղ կերպով իշխանություններին պահանջ դնի՝ ապահովելով հանրահավաքների բազմամարդությունը, քանի որ իշխանությունը սթափ չի գնահատում այս պահը։

Հարցին, թե հանրահավաքներին մասնակցող մարդկանց քանակի պակասելն ինչո՞վ է պայմանավորված, նա պատասխանել է, թե հակառակը՝ հանրահավաքից հանրահավաք մարդիկ շատացել են։

–Թե ինչքան մարդ կլինի սեպտեմբերի 30–ին, մենք կտեսնենք միասին,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը