Քաղաքական

23.01.2023 12:29


Աննա Հակոբյանի մի ժամացույցն առնվազն 27 հազար դոլար արժե

Աննա Հակոբյանի մի ժամացույցն առնվազն 27 հազար դոլար արժե

Ազգային անվտանգության ծառայությունն օրեր առաջ հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2020 թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո զանգվածային անկարգությունների մասնակիցներից մեկը Փաշինյանի ննջասենյակի պահարանից հափշտակել է նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 3.920.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդեր, այդ թվում՝ զարդատուփի մեջ գտնված ոսկյա ժամացույցը, շղթաները, կախազարդը և ապարանջանը:

Առհասարակ, Աննա Հակոբյանի լուսանկարներից երևում է, որ զարդերից Աննա Հակոբյանը գերադասում է օղերն ու ժամացույցները։ Տարբեր ժամանակներում Հակոբյանի լուսանկարներում հայտնված ժամացույցներից թերևս ամենաուշագրավՆ այն ժամացույցն էր, որ տեսանելի էր 2022 թ-ի դեկտեմբերի 17-ին Աննա Հակոբյանի Ջերմուկ այցի մասին պատմող լուսանկարներում։ Այցի ընթացքում Հակոբյանը հյուրընկալվել է երկկողմանի ծնողազուրկ երեխաների՝ Վարդուհու և Անիի տանը և նրանց հետ զարդարել է տոնածառը։ Այցից հրապարակված լուսանկարներում երևում է, որ Աննա Հակոբյանը կրում էր ժամացույց, որն արտաքինից չափազանց նման է Roger Dubuis ապրանքանիշի ադամանդակուռ, վարդագույն ոսկուց, կոկորդիլոսի կաշվով 27 000 դոլար արժողությամբ ժամացույցին։ Այցի տեսանյութը դիտելու դեպքում կարելի է տեսնել, թե քանի անգամ է Աննա Հակոբյանը ձեռքով ուղղում ժամացույցը և կարծես ուշադրություն հրավիրում դրա վրա։ Հատկանշական է, որ այս ժամացույցի մասին ևս ոչ մի տեղեկություն չկա Աննա Հակոբյանի հայտարարագրում։

Թերևս տեղին կլինի հիշել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը, որ նա ուղղել էր երբեմնի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, թե ինչ է նա զգում, երբ կանգնած է Ազգային ժողովում մի կոստյումով, որը մանկավարժի չորս տարվա աշխատավարձն արժե, և հարցնել, որտեղից Աննա Հակոբյանին ժամացույց, որն առնվազն 27 հազար դոլար արժե (վաճառվում են տարբեր մոդիֆիկացիաներ՝ 25-ից 100 հազար շվեյցարական ֆրանկ արժողությամբ)։

Ուշագրավ է նաև, որ 2020 թվականի հունիսի 12-ին Աննա Հակոբյանը ֆեյբուքյան իր էջում գրառում էր կատարել, թե պատահական մի տաքսիի մեջ մի կին հեռախոսով խոսել է, ներկայացել է որպես վարչապետի աշխատակազմում աշխատող Նառա և հարցրել է, թե Աննա Հակոբյանի 35 հազար դոլարանոց ժամացույցն արդյոք տեղ է հասել։ Երկուսուկես տարի առաջվա գրառման տակ մարդիկ վրդովմունք են արտահայտում, թե ինչպիսի սրիկաներ կան, որ նման ձևով վարկաբեկում են տիկին Աննա Հակոբյանին, բայց ինչպես մի անգամ ասաց մեր բոլորի ընդհանուր ծանոթը, Նառան ճիշտ էր, Աննա Հակոբյանի մի ժամացույցն առնվազն 27 հազար դոլար արժե։

Աղբյուրը՝ oragir.news

4 (1)

Այս խորագրի վերջին նյութերը