Լրահոս

25.04.2009 15:40


Էդուարդ Շարմազանով. «Իմ համար հիմք է իմ պետության գերատեsչական մարմինների պաշտոնական դիրքորոշումը»

«7օր»-ի հետ զրույցում, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, թուրքական մամուլում հրապարակված «Ճանապարհային քարտեզի» 5 դրույթները մեկնաբանելուց ձեռնպահ մնաց, նշելով, որ ՀՀ արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել է, որ նման փաստաթուղթ գույություն չունի։

- ՀՀ նախագահը պաշտոնապես հայտարարել է, որ ինքն առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու կողմնակից է, իսկ ՀՀ արտգործնախարարության մամլո խոսնակը հերքել է թուրքական մամուլում հրապարակված լուրերը և ինձ համար հիմք է իմ պետության գերատեսչական մարմինների պաշտոնական դիրքորոշումը,-ասել Էդուարդ Շարմազանովը։

 

Այս խորագրի վերջին նյութերը