Այժմ ՆԳՆ փոխնախարարը Կարեն Անդեասյանի տեղակալ նշանակվելուց ամիսներ անց ամուսնուն «դարձրել է» նախարարի խորհրդական, որը Կարեն Անդրեասյանի հետ տեղափոխվել է ԲԴԽ
Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը նախքան այս պաշտոնին նշանակվելը Արդարադատության փոխնախարար էր։ Նա այդ պաշտոնին նշանակվեց այն բանից հետո, երբ արդարադատության մի շարք փոխնախարարներ նշանակվեցին այլ բարձր պաշտոնների։
Tert.am-ին բաց աղբյուրներից պարզ է դառնում Արփինե Սարգսյանի և նրա ամուսնու նշանակումների վերաբերյալ տեղեկություններ։ Սարգսյանը նշանակվել է Արդարադատության փոխնախարար Կարեն Անդրեասյանի օրոք։ Կարեն Անդրեասյանն այդ պաշտոնին նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 3-ին, Արփինե Սարգսյանը փոխնախարար նշանակվել է 2022–ի հունվարին, որից հետո՝ 5 ամիս անց, փոխնախարարի ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը նշանակվել է նախարար Անդրեասյանի խորհրդական։
Կարեն Անդրեասյանի՝ նախարարի պաշտոնից ազատվելուց և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրվելուց հետո Արշակ Վարդապետյանը տեղափոխվել է այժմ էլ ԲԴԽ–ում՝ Կարեն Անդրեասյանի խորհրդական։