Կիրո Մանոյան. «ԼՂ և հայ–թուրքական հարաբերություններում առաջընթաց չի արձանագրվելու»
Այսօր տեղի ունեցած ասուլիսում ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն ասել է, թե մեծ է հավանականությունը, որ Ղարաբաղի հարցում առաջընթաց չարձանագրվի, ինչպես նաև ոչինչ չլինի հայ–թուրքական հարաբերություններում։
–Այս համատեքստում մեր արտաքին հարցերը լուծելու հավանականությունը տեսանելի հեռանկարում չի սպասվում,–ընդգծել է Կ. Մանոյանը։
Անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանում հայ–թուրքական արձանագրությունների քննարկմանը՝ բանախոսն ասել է, թե դա ոչինչ չի նշանակում։
–Թուրքիան ցանկանում է ցույց տալ, թե նա ինչ–որ բան է անում։ Ուզում է տպավորություն ստեղծել, թե գործընթաց կա, Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար,–նշել է Կ. Մանոյանը։
Նրա խոսքերով՝ հայ–թուրքական արձանագրությունների ներկայիս վիճակը Թուրքիայի համար ամենացանկալին է։
–Թուրքիային ձեռնտու է այս վիճակը։ Սա առավելություն է տալիս նաև ԼՂ կարգավորման գործընթացում ճնշումներ գործադրելու համար,–նկատել է նա ու հավելել, թե Հայաստանը զիջումների գնաց ու ոչինչ չստացավ։
Այնուհետև բանախոսը նշել է.
–ԼՂ բանակցությունները որպես ձև կշարունակվեն, կարող են տեղի ունենալ արտգործնախարարների հանդիպումներ ՄԽ համանախագահների հետ։ Սակայն հավանական է, որ նախագահական մակարդակի հանդիպումներ տեղի չունենան։

7or.am