Քաղաքական

21.01.2023 12:41


Փաշինյանը 15 զինվորների թաղման օրը շրջում է մարզերով՝ պարեկներին ներկայացնելու ու թանկարժեք մեքենաներ բաժանելու

Փաշինյանը 15 զինվորների թաղման օրը շրջում է մարզերով՝ պարեկներին ներկայացնելու ու թանկարժեք մեքենաներ բաժանելու

Այսօր հողին են հանձնվելու այն 15 հայորդիները, ովքեր երկու օր առաջ ցավալիորեն մահացան Գեղարքունիքի սահմանային Ազատ գյուղում գտնվող և վերջին շրջանում որպես զինվորական կացարան օգտագործվող տան հրդեհի (պայթյունի) պատճառով։

Զինվորներին անմարդկային պայմաններում պահելու գլխավոր մեղավորներից ոչ մեկը՝ ո՛չ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը չայցելեցին դեպքի վայր։ Այս երկուսի անտարբերությունը և բանակից անտեղյակությունը երևաց պայթյունի օրը` Կառավարության նիստում, երբ Պապիկյանը Փաշինյանին էր թվարկում, թե բացի 2-րդ բանակային կորպուսի հրամանատարից, որ զինվորականներին են նաև հեռացրել պաշտոններից. Փաշինյանը հարցրեց՝ «դա երեք պաշտոնյաներ են, թե մեկ պաշտոնն է այդքան երկար», որին ոչ պակաս անտեղյակ նախարարն ասաց, որ դա մեկ պաշտոն է։

Նիկոլ Փաշինյանը չի թաքցնում, որ ինչպես թքած է ունեցել 44-օրյա պատերազմի հազարավոր զոհերի, սեպտեմբերյան հարյուրավոր զոհերի, ինչպես նաև այլ բախումների ժամանակ զոհվածների հիշատակի վրա, այնպես էլ նույն վերաբերմունքն ունի 15 զինվորների նկատմամբ։

Այսպես, այսօր, երբ նախատեսված է 15 զոհերի թաղման արարողությունը, Նիկոլ Փաշինյանն ու իր հանցախումբը այցելելու են ՀՀ մի քանի մարզեր՝ ներկայացնելու այդ մարզերում ներդրված պարեկային ծառայությունը։

Փոխանակ երկրում սուգ հայտարարելուն, Փաշինյանը, կարծես ժողովրդին ծաղրելու մտադրությամբ, շրջագայելու է Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերով, այն դեպքում, երբ կարող էր պարեկային ծառայության բացման արարողությունները հետաձգել մի քանի օրով, այլ ոչ թե զինվորների թաղման օրը։

Եւս մեկ ուշագրավ փաստ. պարեկային ծառայության ներդրման շրջանակներում պարեկներին բաժանվելու են Toyota Fortuner մակնիշի 175 ավտոմեքենաներ՝ 45 մեխանիկ և 130 ավտոմատ, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանաբար ունեն 15,9 միլիոն և 18,4 միլիոն դրամ արժեք։

Ընդհանուր առմամբ, այս 4 մարզերի համար միայն մեքենաների վրա կատարված ծախսերը կազմում են 3.1 մլրդ դրամ կամ գրեթե 8 մլն ԱՄՆ դոլար։

Անցած տարի Լոռի և Շիրակ մարզերում պարեկային ծառայության համար գնվել էր 140 հատ Toyota Rav4 և Toyota Camry ավտոմեքենաներ՝ ընդհանուր առմամբ 2 մլրդ 443 800 000 դրամ կամ մոտ 5 մլն ԱՄՆ դոլար արժեքով։

Եթե այս ամենին գումարենք մանկական Եվրատեսիլի և ամանորյա զարդարանքների համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 5 մլրդ դրամը կամ 12.5 մլն ԱՄՆ դոլարը, ապա կարող ենք ասել, որ վերջին մեկ տարվա ընթացքում պարեկային ծառայության ավտոմեքենաների ու 2023 թ. ամանորյա զարդարանքների վրա ծախսվել է 10 մլրդ 543 մլն դրամ կամ մոտ 26.5 մլն ԱՄՆ դոլար։

Թե քանի հարյուրավոր-հազարավոր զինվորական կացարաններ՝ իրենց ամեն տեսակ հարմարություններով, կարող էր կառուցվել 26.5 մլն դոլար, թողնենք ընթերցողի դատին։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը