Մեկնաբանություն

20.01.2023 13:38


Մահվան մունետիկը

Մահվան մունետիկը

Նիկոլ Փաշինյանը հերթական զինվորերին կերավ։ Այս անգամ 15 հոգու։

Նիկոլը մահ է բերում, ու սրա վերջը չի երևում։

Մեր հանրությունը ջղայնացած է, չի հավատում պաշտոնական վարկածին, ըստ որի՝ մեղավորը զոհերն են, ինչ-որ պաշտոնյաներ են, բայց ոչ Նիկոլն ու իր դրածո Սուրեն Պապիկյանը։

Մեր հանրությունը ցնցված է։ Ու դա բնական է։ Ինչպե՞ս կարող է հանրությունը չցնցվել, երբ կիսաքանդ տարածքում ծառայության մեջ գտնվող երեխեքը կրակի բերանում են հայտնվել։ Բայց մեր հանրությունը շատ ավելի լուրջ նյարդայնանալու, մտահոգվելու և ցնցվելու պատճառ պետք է ունենա։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ու Արցախի ամբողջ ժողովրդին է տանում կրակի բերան։

Մեր հանրությունը պետք է լրջորեն ցնցվի Պրահայում Ալիևի ու Փաշինյանի միջև կայացած համաձայնութունից։ Նիկոլը Պրահայում համաձայնել է Արցախը հանձնել Ադրբեջանին։ Նա այդ ամենը ներկայացնում է որպես «Զատո Հայաստանն եմ փրկում» բլեֆով։

Եթե որևէ մեկին թվում է, թե Արցախը հանձնելով կարելի է հանգիստ ապրել, ապա այդ որևէ մեկն առնվազն անմեղսունակ է։ Նիկոլը Պրահայում հանձնել է Արցախն ու Հայաստանը։ Ու հիմա մեր երկիրը նմանվել է այն կիսաքանդ շինությանը, որի մեջ մեր զինվորները մահացան։ Տարբերությունն այն է, որ դեռ կրակն ամեն մեկի տուն չի մտել։

Մարդիկ, թերևս, նատուրալիստական են մոտենում հարցին։ 15 զոհից ցնցվում են ու ճիշտ են անում (դա մարդու բնական ռեակցիան է), բայց չեն ցնցվում Պրահայում տեղի ունեցած համաձայնությունից։ Համաձայնություն, որի արդյունքում է փակվել Լաչինի միջանցքը, որի արդյունքում մահվան է դատապարտվել Հայաստանը։

Մի խոսքով, Նիկոլը մահվան մունետիկ է։ Քանի դեռ ինքն է իշխանության, որևէ մեկն ապահովագրված չէ։ Նրա օրոք մահն ամենուրեք է լինելու։ Փողոցն անցնող հղի կնոջից մինչև զորամասում քնած զինվորի կյանքը վտանգի տակ է, քանզի Հայաստանն անբնական վիճակում է հայտնվել՝ պատերազմ ու պարտություն բերած Նիկոլը մնացել է պետության ղեկավարի աթոռին։ Սա համազգային խայտառակություն է ու ամենամեծ շոկը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը