Քաղաքական

20.01.2023 12:27

2018-ին ասում էր, թե պետք է ամեն զոհի համար պատասխան տվող լինի, հիմա մեղավոր է նշանակում զոհերին (տեսանյութ)

2018-ին ասում էր, թե պետք է ամեն զոհի համար պատասխան տվող լինի, հիմա մեղավոր է նշանակում զոհերին (տեսանյութ)

Նախօրեին Ազատ գյուղի մոտակայքում գտնվող զորանոցում տեղի ունեցած ողբերգությունից հետո, ինչի հետևանքով 15 զինվորներ զոհվեցին, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց ոչ պաշտոնական վարկած, թե ինչ է տեղի ունեցել: Դրանից հետո հնչեցի սպայական կազմից այն անձանց անունները, որոնք պաշտոնանկ արվեցին առանց քննության իրականացման:

Ստորև ներկայացնում ենք, թե ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը դեռ ընդդիմադիր ժամանակ, ապա իշխանափոխության սկզբնական շրջանում: Օրինակ, երբ նա 2018-ին ՊՆ-ում ներկայացնում էր Դավիթ Տոնոյանին, հետևայլ տեքստն էր ասում.

«Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի զինվորի զոհվելու մասին լուրը հանրության համար դառնա լրահոսի հերթական վերնագիր, և հակառակորդի գործողությունների արդյունքում և միջադեպերի արդյունքում տեղի ունեցած ցանկացած դեպք պետք է լրջորեն հետաքննվի»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։