Մեկնաբանություն

20.01.2023 11:44


Գլխակեր իշխանություն

Գլխակեր իշխանություն

Նիկոլ Փաշինյանն ատում է բանակը։

Մինչև իշխանության գալը նա բանակի հետ առնչվել էր 2016–ի մայիսին՝ «հերոսաբար» մասնակցելով ապրիլյան քառօրյա պատերազմին։

Նախկին իշխանությունները հնարավորություն էին տվել Նիկոլին ու իր թայֆային փիառվել բանակային շորերով ու բանակի հաշվին՝ խոր թիկունքում խրամատ փորելով և պատերազմից մեկ ամիս անց ինքնաձիգ բռնելով։

Վարչապետի աթոռին հայտնվելուց հետո Նիկոլը գործնական տեսք տվեց իր ատելությանը։ Նա առաջին իսկ օրվանից քանդեց բանակը, որից հետո պատերազմ ու պարտություն բերեց։

Նիկոլը քարոզում է ելակային բանակ։ Դա պարզապես խաբեություն է։ Քանզի ելակի համով մահը չի կարող գլուխ գովալու առարկա լինել։

Մեր հանրությունը հիմա ցնցված է կրակի բաժին դարձած մեր զինվորականների համար (Նիկոլն արդեն նշանակել է մեղավորներին․ դա մեռնողներն են)։ Բայց պետք է շատ ավելի շուտ ցնցվեր, որ այս զոհերը չլինեին։

Մեր հանրությունը պետք է ցնցվեր, երբ Նիկոլը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի դեմ էր քրեական գործ հարուցում 2018–ին ու փչացնում հայ–ռուսական հարաբերությունները։ Պետք է ցնցվեր, երբ գործ էին կարում պատերազմն անցած ու հաղթանակ բերած մարդկանց վրա։ Պետք է ցնցվեր, երբ բանակն էր ոչնչացվում պատերազմից առաջ։ Պետք է ցնցվեր, երբ Նիկոլը «ասֆալտի ֆիդային» Սուրեն Պապիկյանին էր նշանակում պաշտպանության նախարար։ Պետք է ցնցվեր, երբ Ալեն Սիմոնյանը, Նիկոլի աներձագը դիակների ու գերիների մարմինների վրա տժժում էին Հունաստանում։ Պետք է ցնցվեր, երբ տեսավ, որ Նիկոլը Հայոց ցեղասպանությունը դարձրեց առևտրի առարկա ու 1,5 միլիոն զոհերին դրեց Էրդողանի ոտքերի տակ։ Պետք է ցնցվեր, երբ Նիկոլն իր ավտոշարասյունով հղի կնոջը սպանեց ու մի հատ «օֆ» չարեց։ Պետք է ցնցվեր, երբ տեսավ տոպրակների մեջ շպրտած դիակներին։ Պետք է ցնցվեր, երբ Նիկոլ Փաշինյանը 2020–ի նոյեմբերի 9–ից հետո մնաց վարչապետի աթոռին։ Եվ վերջապես, մեր հանրությունը պետք է ամեն օր ցնցվի, քանզի 120 հազար պատանդառված հայ կա Արցախում ու Նիկոլը սպասարկում է թուրք–ադրբեջանական օրակարգը։

Ի՞նչ եք սպասում Նիկոլից ու նրա կադրերից։ Սրանք թալանը դարձրել են իրենց միակ գաղափարախոսությունը։ Սուրեն Պապիկյանը, ով իր էժանագին կյանքով էր ապրում մինչև 2018–ը, իշխանափոխությունից հետո դարձել է դոլարային միլիոնատեր։ Միակ բանը, որ տեղը տեղին ու ճոխ կազմակերպել է Պապիկյանը, իր օլիգարխիկ հարսանիքն է։

Նիկոլն ու իր կինը ճոխ ծախսեր են անում պետբյուջեի հաշվին․ Աննա Հակոբյանը զոհերի թեմաներից հսկայական էներգիա է ստանում։ Սրանց համար իշխանությունը կայֆեր անելն է։ Իսկ մահերն ու զրկանքները վերապահել են հպարտ քաղաքացիներին։ Սրանք ամեն ինչ մարսել են ու դրա համար էլ լկտիացել։

Նիկոլ Փաշինյանը գլխակեր է։ Ինքը մահը դարձրել է լրահոսի առարկա ու վիճակագրություն։ Պատերազմի զոհերի քանակը պլյուս մինուս 50–ով ներկայացնողի համար 15 զոհը վիճակագրություն էլ չէ, թվային փոքրիկ շեղում է։

Քանի դեռ սրանք իշխանության են, մենք անընդհատ ցնցումների մեջ ենք լինելու։ Դադար չի լինելու։ Միանգամից 15 զոհը շոկային է։ Իսկ 44–օրյա պատերազմի հազարավոր զոհերը շոկայի՞ն չէին։ 3 միլիոն մարդ է հենց հիմա կրակի բերան տարվում Նիկոլի կողմից։ Ռեակցիա կա՞։

Նիկոլը 120 հազար ղարաբաղցու հանձնել է Ադրբեջանին։ Դա շո՞կ չէ։ Պրահայում տված իր համաձայնությամբ Նիկոլը 3 միլիոն ՀՀ քաղաքացու հանձնել է թուրք–ադրբեջանական տանդեմին։ Դա շո՞կ չէ։ Թե՞ սպասում ենք ամեն մեկի տունն այրվի, որ նոր ցնցվենք։ Եթե հասցնենք, իհարկե։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը