Քաղաքական

20.01.2023 11:37

Պատրաստ ենք Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետաձգված հանդիպման շուտափույթ անցկացմանը. Բայրամով

Պատրաստ ենք Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետաձգված հանդիպման շուտափույթ անցկացմանը. Բայրամով

Բաքուն պատրաստ է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հետաձգված եռակողմ հանդիպման շուտափույթ անցկացմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

«Վերջին օրերին մենք տեսնում ենք «մանիպուլյատիվ» (չակերտները՝ Tert.am) քաղաքականություն Հայաստանի կողմից, հորդորում ենք խուսափել սխալ դիրքորոշումից։ «Խաղաղության օրակարգի» (չակերտները՝ Tert.am) խթանումը միշտ եղել է Ադրբեջանի նախաձեռնությունը, և մեր բոլոր հիմնարար սկզբունքները ներկայացված են Հայաստանին»,-ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Հայաստանի հրաժարումը Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված ԱԳ նախարարների հանդիպումից բանակցային գործընթացը փակուղի է մտցրել:

«Հայաստանը մոսկովյան հանդիպման նախօրեին հրաժարվեց մասնակցել, դա նույնպես հանգեցրեց բանակցային գործընթացի փակուղու»,-ասել է Բայրամովը:

Հիշեցնենք, որ հայկական կողմը, որն ի սկզբանե համաձայնել էր մոսկովյան հանդիպմանը, չեղարկել է մասնակցությունը՝ ընդգծելով, որ այս պահին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։