Բանակի համար փող չկա, դատախազների համար կա․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Կառավարության երեկվա նիստի օրակարգում ընդգրկված էր օրենքի նախագիծ, որով դատախազների աշխատավարձից բացի նախատեսվում են նաեւ հավելավճարներ։ Հավելումը, որը դատախազները ստանալու են ամսական կտրվածքով, կլինի դրույքաչափի 92 տոկոսի չափով։ Ըստ օրենքի նախագծի հիմնավորման՝ դատախազների հավելավճարի համար կծախսվի տարեկան մոտ 2,5 միլիարդ դրամ, խոսքը 432 դատախազի մասին է։ Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ դատախազների նկատմամբ արտաքին ճնշումների բարձր հավանականություն կա։ Բացի այդ, ըստ արդարադատության նախարարության, «վերջին տարիներին քրեական գործերի քանակի աննախադեպ շարունակական աճի պայմաններում դատախազների անխուսափելի գերծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել դատախազությանը վերապահված գործառույթների արդյունավետության նվազմանը, ինչը վերջնարդյունքում կարող է բերել հանցավորության դեմ արդյունավետ պայքարի եւ պետության քրեական քաղաքականության պատշաճ իրականացման հարցում առկա հանրային սպասելիքների չիրականացման»:
Ըստ հիմնավորման՝ դատախազները հաճախ աշխատում են 12-13 ժամ, հաճախ նաեւ լքում են համակարգը` մասնավոր հատվածում ավելի լավ պայմաններով աշխատանքի անցնելու հնարավորությամբ, ուստի անհրաժեշտ է նրանց նյութապես շահագրգռել, ինչի համար էլ մշակվել է այս օրինագիծը։ Նշենք, որ դատախազները մոտ 600 հազար դրամ աշխատավարձ են ստանում։ Հատկանշական է, որ այս նախագիծը կառավարության օրակարգում քննարկվել է ճիշտ նույն օրը, երբ տեղի ունեցավ, Փաշինյանի բնորոշմամբ, 15 զինվորի այրվելու «հրեշավոր» դեպքը:
Փաստորեն, մինչ Փաշինյանին քննադատում էին բանակում կենցաղային ոչ պատշաճ պայմաններ ապահովելու համար եւ նկատում, որ ամեն ինչի համար փող կա, իսկ անվտանգային հարցերի համար՝ ոչ, բյուջեի վրա մի նոր բեռ է դրվում` դատախազների հավելավճարների տեսքով։ Այսինքն, երբ կա ցանկություն, ձեւը միշտ գտնվում է: Իսկ զորամասեր չկառուցելը, չկահավորելը, նորմալ ջեռուցում եւ տարրական կենցաղային պայմաններ չապահովելն ուղղակի բացատրվում են ցանկության բացակայությամբ:
Բանակում չծառայած եւ բանակն ավելորդ համարող այս իշխանությունները բանակը կազմաքանդում են, վարկաբեկում եւ ամեն ինչ անում, որ զինծառայությունը` անգամ խաղաղ պայմաններում, հասարակության համար դառնա մերժելի, եւ մարդիկ ամեն ինչ անեն, որ իրենց զավակները բանակում չհայտնվեն»։