Գիշերվա այդ ժամին վառարանը վառած է լինում, ո՞վ պետք է բենզինով կպցներ. զորամասի աշխատակից (տեսանյութ)
Քանդած պատի կողմում ննջարանն է եղել, մյուս սենյակն էլ զինանոցն էր. վառարանի մոտ էլ մի փոքր սենյակ էր, երեք սենյականոց տուն էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գեղարքունիքի Ազատ գյուղում գտնվողն զորամասի տրակտորիստը՝ անդրադառնալով գյուղում գտնվող N զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհին, որի հետեւանքով 15 զինծառայող է զոհվել:
«Բոլորին էլ ճանաչում էի: Ես արդեն 8 տարի այստեղ ծառայում եմ: Առավոտյան 6-ին եմ եկել, արդեն կրակը մարել էին, դիակները տարել էին: Ռազմական ոստիկանությունն այստեղ էր, մեր սպայակազմն էր այստեղ:
Անհնար է եղել դուրս գալ, ճաղավանդակներ կան պատուհաններին: Փայտ էին վառում, հնարավոր է կպչանի համար են բենզին օգտագործել, բայց սովորաբար առավոտյան են կպչան անում: Գիշերվա այդ ժամին վառարանը վառած է լինում, ո՞վ պետք է բենզինով կպցներ: Չեմ պատկերացնում, ոնց կարող է եղած լինել:
Առավոտյան վառում ենք, օրվա մեջ անընդհատ մարդ է լինում, չի հանգում: Էդ ժամին վառարանը պետք է աշխատի, հնարավոր չէր, որ այդ ժամին բենզին կամ սալյարկա լցնեին»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս է վիճակը սահմանին, նա պատասխանեց. «Դե ամեն օր կրակում են, երբ մեքենայով մոտենում ենք, էդտեղով անցնում ենք, 50 մետր է հեռավորությունը, կրակում են: Վերջին անգամ իմ ուղղությամբ կրակել են մի 10 օր առաջ: Տրակտորի ձայնից չեմ լսում, թե որտեղ են կրակում, բախտս բերել է, որ ողջ եմ»:

Աղբյուրը՝ news.am