Այս բարդակը գալիս է բոլորից՝ ԳՇ պետ, նախարար, վարչապետ. սրանից հետո ինձ ինչ ուզում է անեն. դասակի հրամանատար (տեսանյութ)
Սա տեղի ունեցավ տեղում անփույթ վերաբերմունքի, անփույթ մոտեցման պատճառով. բենզին են օգտագործել, բայց մանրամասն տեղյակ չեմ՝ ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գեղարքունիքում Ազատ գյուղում գտնվող զորամասում հրդեհից զոհված զինծառայողների դասակի հրամանատարը:
Նա նշեց, որ ընդհանուր ներսում եղել է 21 մարդ. 15-ը մահացել են, երեքը վիրավոր են, որոնցից մեկը՝ սպա, 4-ն էլ եղել են դրսում:
«Ծնողներից մեկը եկել որդուն էր փնտրում, ասեց՝ ո՞ւր է տղես, չկարողացա պատասխանել: Դա արդեն 6-րդ ծնողն էր»,-ասաց նա:
Անդրադառնալով այսօր կառավարության նիստում առաջ քաշված վարկածին, որ սպան փորձել է բենզինով վառել վառարանը, հետո ինքն սկսել է այրվել, ու 5 լիտրանոց տարան նետել է կացարանի կողմը, հրամանատարն ասաց. «Դա միայն վարկած է, ես չեմ կարող ասել, դա միայն քննչական մարմիններից կարող եք ճշտել»:
Հարցին, թե ով է եղել այդ ենթադրյալ սպան, որ բենզինը լցրել է վառարանի մեջ, նա արձագանքեց. «Ո՞վ է ենթադրում, զոհերի թիվը շատ է, ավելի լավ է վարկածներով չխոսենք: Ես ունեմ իմ սուբյեկտիվ վարկածները, որ ես չեմ կարող բարձրաձայնել: Սա այդ դեպքը չի: Եթե կա մահ, ես չեմ կարող իմ մեջ ստեղծել վարկած ու դա բարձրաձայնել: Վառարանը միշտ էլ վառված է եղել, երեւի կրակը թեժացնելու համար է կիրառվել բենզինը, եթե ելնենք այդ վարկածից: Հիմնականում ջեռուցելու համար օգտագործում ենք ցախ, քարածուխ, գյուղում գազ չկա: Թղթով են հիմնականում վառել»:
Նա անդրադարձավ նաեւ պատասխանատվության խնդրին. «Բանակի թուլացումը կամ զինվորականության ոլորտում որ ասում են բարդակ, դա գալիս է բոլորից՝ ԳՇ պետ, նախարար, վարչապետ: Սրանից հետո ինձ ինչ ուզում է՝ թող անեն, դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրքում, որովհետեւ ծնողներին պատասխան, որ չես կարողանում տալ, դրանից վատ բան չկա»:
Դասակի հրամանատարը տրամաբանական չի համարում, որ ազատվել են կորպուսի հրամանատարը, նրա տեղակալը, սակայն չեն հրաժարական չեն տվել ՊՆ նախարարն ու ԳՇ պետը. «Պետք է քննությունը մինչեւ վերջ տարվի եւ մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Այս բարդակի պատասխանուն բոլորս ենք, այդ թվում դուք, ես որպես սպա, երրորդը, որպես պայմանագրային ենթասպա եւ այլն»:
Հարցին՝ չի՞ մտահոգվում, որ այս խոսքերից հետո իրեն կարող են ազատել աշխատանքից, դասակի հրամանատարը պատասխանեց. «Ընդհանրապես չեմ մտահոգվում, եթե ազատելու լինեին համալսարանն ավարտելուց հետո 10 մլն տուգանքից պայմանագիր ես չէի ստորագրի: Պայմանագիրը 10 տարի է, ամեն տարի մեկ մլն դրամով նվազում է: Դուրս գալու դեպքում պետք է մնացած գումարը վճարեմ:
Կա վաշտի հրամանատար, ծառայության պետ, որոնք ավելի շատ պատասխանատվություն են կրում այս իրավիճակում: Նրանք Ռազմական ոստիկանությունում են, ես չեմ հարցաքննվել»:

Աղբյուրը՝ news.am