Քաղաքական

19.01.2023 17:23


Երասխում վիրավորված զինծառայողը վնասվածք է ստացել ազդրի շրջանում. նա 3 անչափահաս երեխաների հայր է

Երասխում վիրավորված զինծառայողը վնասվածք է ստացել ազդրի շրջանում. նա 3 անչափահաս երեխաների հայր է

Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարից վիրավորում ստացած զինծառայող Ենոք Շահվերդյանը Արարատի մարզի Սուրենավան համայնքից է։

Tert.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Անի Վարդազարյանը հայտնեց, որ այս պահին նրա վիճակը կայուն է, կյանքին սպառնացող վտանգ չկա։

Ենոք Շահվերդյանը, ով պայմանագրային զինծառայող է, վիրավորումը ստացել է ազդրի շրջանում։ Նա 33 տարեկան է, ամուսնացած է ունի 3 անչափահաս երեխաներ։

Նշենք, որ զինծառայողին վիրահատել են Արարատի բկ-ում։

Այս խորագրի վերջին նյութերը