Իսպանիայում ցրել են խորհրդարանն ու նշանակել արտահերթ ընտրություններ
Ինչպես հայտնում է իսպանական «EFE» լրատվական գործակալությունը, երեկ Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն հայտարարել է, որ ցրել է խորհրդարանը, և նշանակել է արտահերթ ընտրությունների անցկացման ամսաթիվը։
Իսպանիայի Գլխավոր կորտեսի արտահերթ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 20–ին։ Նոր կազմով խորհրդարանն իր աշխատանքները կսկսի դեկտեմբերի 13–ին։
Սապատերոն հայտարարել է, որ նման որոշումը թույլ կտա նոր կառավարությանն ավելի արդյունավետ քաղաքականություն իրականացնել, քանի որ նա ավելի շատ ժամանակ կունենա տնտեսական բարեփոխումներ մշակելու համար։ Ընդդիմությունն անընդհատ պահանջում էր արտահերթ ընտրություններ։
Ինչպես գրում է «AP»–ն, ինքը՝ Սապատերոն, հրաժարվել է առաջադրվել խորհրդարանական ընտրություններում։ Նրա փոխարեն Իսպանիայի սոցիալիստական աշխատանքային կուսակցությունն ընտրություններին կգլխավորի նախկին ներքին գործերի նախարար Ալֆրեդո Պերես Ռուբալկաբան։ Նա արդեն ապագա ընտրողներին վստահեցրել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի զերծ պահի կրթության և առողջապահության ոլորտների ծախսերի կրճատումից, եթե զբաղեցնի վարչապետի պաշտոնը։
Սակայն հարցման արդյունքները ցույց են տվել, որ Ռուբալկաբան դժվար թե դառնա վարչապետ։ Սոցիալիստներին իր ձայնը պատրաստվում է տալ ընտրողների 31,4 տոկոսը, իսկ Իսպանիայի ժողովրդական կուսակցության օգտին կքվեարկի ընտրողների 46,1 տոկոսը։
Սապատերոյի կառավարության վարկանիշն ընկել է Իսպանիայում տնտեսական ճգնաժամի պատճառով։ Երկրում գործազրկության մակարդակը հասել է 21 տոկոսի (զարգացած երկրների շարքում սա ամենաբարձր ցուցանիշն է)։