-Որպես կոալիցիայի անդամ՝ մենք խաբված ենք զգում,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ նկատի ունենալով Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների համատեղ հայտարարություն անելու քայլը։
Ինչ վերաբերում է թուրքական մամուլի հրապարակած «ճանապարհային քարտեզի» 5 կետերի շարքում ԼՂ-ի հարցի բացակայությանը, Կ. Մանոյանն ասել է, որ Ղարաբաղի հարցը կարող է և համաձայնագրում նշված չլինել, բայց դա չի նշանակում, որ Թուրքիան հետ է կանգնել իր նախապայմանից։
-Թուրքիայի վարչապետն ասում է, որ բանակցելու եմ Հայաստանի հետ, բայց չեմ ստորագրելու, մինչև Ղարաբաղի հարցի մասով Հայաստանը չհամաձայնի։ Սրանից ավելի մեծ նախապայմա՞ն,- ասել է Կ. Մանոյանը՝ նշելով, որ եթե Հայաստանի կողմից Թուրքիայի այդ նախապայմանն անընդունելի է, ապա «անհասկանալի է դառնում ապրիլի 22-ին համատեղ հայտարարություն անելու քայլը»։
-Սա նշանակում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կա փոփոխություն,- ասել է Կ. Մանոյանը։
ՀՅԴ–ն իրեն խաբված է զգում