Քաղաքական

18.01.2023 15:52


Չնայած՝ մենք դաշնակիցներ ենք և ՀԱՊԿ առաքելությունը լիովին պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է սահմանին դիտորդների հարցով բանակցել ԵՄ-ի հետ. Լավրով (տեսանյութ)

Չնայած՝ մենք դաշնակիցներ ենք և ՀԱՊԿ առաքելությունը լիովին պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է սահմանին դիտորդների հարցով բանակցել ԵՄ-ի հետ. Լավրով (տեսանյութ)

Հայ-ադրբեջանական սահման Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելություն ուղարկելու մտադրությունը դեռ ուժի մեջ է։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` 2022 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք մինչև հիմա պատրաստ ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման»,-ասել է նա։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև ասել է, որ առանց Բաքվի համաձայնության ԵՄ առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին կարող է հակաարդյունավետ լինել։

«Չնայած այն հանգամանքին, որ մենք դաշնակիցներ ենք և որ ՀԱՊԿ առաքելությունը լիովին պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է բանակցություններ վարել ԵՄ-ի հետ, որպեսզի այնտեղ երկարաժամկետ հիմունքներով տեղակայված լինի քաղաքացիական դիտորդների առաքելություն: Դա Ադրբեջանի հետ սահմանն է, և, հավանաբար, եթե այդ առաքելությունը տեղակայվի առանց Ադրբեջանի համաձայնության, դա կարող է պարզապես հակաարդյունավետ լինել։ Սահմանին վստահություն ստեղծելու փոխարեն դա կարող է լրացուցիչ գրգռիչներ ստեղծել»,-ասել է Լավրովը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը