«Մի՛ կրակեք դաշնակահարի վրա, քանզի նա նվագում է այնքան, որքան կարողանում է» ձևակերպումը լայն շրջանառության մեջ դրեց Օսկար Ուայլդը։
Հետագայում այդ ձևակերպումն օգտագործվեց տարբեր երևույթների հանդեպ գնահատականներ տալու համար։ «Դաշնակահար» և «կրակել» բառերն արդեն օգտագործվում էին փոխաբերական իմաստներով։
Նախագահ նշանակված դաշնակահարը
ՀՀ նախագահ նշանակված ու Նիկոլ Փաշինյանի մոտ «մեխի գլուխ» աշխատող Վահագն Խաչատրյան/Խաչատուրյանն աչքի է ընկնում երեք բանով՝
1․նա Նիկոլի գրպանային պաշտոնյան է ու բացակայում է ներքին կյանքում, այսինքն՝ մեխի գլուխ է,
2.Անգլիայի թագուհու դագաղի մոտ նկարվել է, որպեսզի հարստացնի ընտանեկան ալբոմը,
3․դաշնամուր է նվագում։
Խաչատրյան/Խաչատուրյանի 3–րդ հատկանիշի վրա հատկապես արժե կանգ առնել, քանզի նա օրերս նվագել է Էստոնիայում։ Նվագել է շրջափակված Արցախի պայմաններում։ Նվագել է անդարդ ու անտաղանդ։
Նվագելու արանքում Վահագնը հասցրել է հակառուսական քաղաքականությամբ աչքի ընկնող Էստոնիայում ավելի էստոնացի լինել ու բամբասել Հայաստանի և Արցախի գոյության երաշխավոր Ռուսաստանից։
Վահագնը այդպիսին է։ Նա գնում է Ռուսաստան ու քծնում է ռուսներին։ Գնացել է Էստոնիա ու քծնել է էստոնացիներին, քծնանքի ձևն էլ գտել է Ռուսաստանի դեմ խոսելու միջոցով։
Հիմա մենք ի՞նչ անենք այս դաշնակահարին, Նիկոլի գրպանային այս շանը։ Ինչպե՞ս բացատրենք այս անհայրենիքին, որ 120 հազար հայի շրջափակման պայմաններում օտար երկրի ղեկավարի մոտ դաշնամուր նվագելը խայտառակություն է։ Ինչպե՞ս հասկացնենք այս ոչնչությանը, որ 120 հազարն ու 3 միլիոնը ռուսական գործոնի շնորհիվ է, որ դեռ հարձակման չեն ենթարկել թուրք–ադրբեջանական զորքերի կողմից և հետևաբար՝ առնվազն ապերախտություն է էստոնացիների մոտ ռուսների դեմ խոսելը։
Սա այն դեպքը չէ, երբ, պատկերավոր ասած, կարելի է օգտագործել «Մի՛ կրակեք դաշնակահարի վրա, քանզի նա նվագում է այնքան, որքան կարողանում է» ձևակերպումը։ Այսինքն՝ հնարավոր չէ ասել, որ Վահագնը դեբիլի մեկն է, չի հասկանում, թե ինչ է անում, և ուրեմն՝ չարժե նրա արածները քննադատել։ Եթե դեբիլ է, ապա ի՞նչ գործ ունի ՀՀ նախագահի պաշտոնում։ Իսկ եթե դեբիլ չէ ու ամեն ինչ միտումնավոր է անում, ապա առավելևս նա չպետք է լինի ՀՀ նախագահի պաշտոնում։ Բայց դե Վահագնը այս պատմության մեջ մանր քար է։ Բոլորս էլ հասկանում ենք, որ հարցը Նիկոլն է։ Հենց Նիկոլի հարցերը լուծվի, վահագնները ավտոմատ դուրս կգրվեն։
Պե՞տք է արդյոք գնդակահարել դաշնակահարին

Հայկ Ուսունց