Պարզվում է` Հայաստանում էլ Պուտինի վերադարձից սարսափողներ կան: «Եդինայա Ռոսիա»-ի համագումարը խառնել է վերջիններիս խաղաթղթերը` Պուտինը որ եկավ, վերջ, Քոչարյանին էլ հետն է բերելու: Ուզում ես հարցնել` բա դո՞ւք ինչու եք իրար խառնվել: Էնքան էլ սրտացավ են դարձել «արևմտյան» կողմնորոշում ունեցող Սերժ Սարգսյանի ճակատագրով, որ էլ չասելու: Ի՞նչ պետք է անի Սերժ Սարգսյանը, ո՞վ պետք է լինի նրա աջակիցը գալիք նախագահական ընտրություններում: ՀԱԿ-ի սպասարկու կայքերն արդեն մոռացել են, որ խստորեն պահանջել են արտահերթ նախագահակն ընտրություններ ու Սերժ Սարգսյանի հեռացում իշխանությունից: Նրանք շտապում են հաշվարկներ անել, որ հաջորդ նախագահական ընտրություններում գործող նախագահի լավագույն հենարանն ու աջակիցը կարող է լինել միայն ՀԱԿ-ը` իմա Լևոն Տեր-Պետրոսյանը, ով էն գլխից է Քոչարյանին հայտարարել իր ամենաոխերիմ հակառակորդ: Հիշո՞ւմ եք ԼՏՊ-ի հայտարարությունը` եթե Քոչարյանը չառաջադրվի, ինքը նույնպես չի առաջադրվի:
Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Պուտինի վերադարձը ՀԱԿ ղեկավարներին կստիպի ավելի զգուշանալ եւ օրակարգից հանել մինչև տարեվերջ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների իրենց պահանջը: Գուցե նրանց հաջողվի՞ Սերժ Սարգսյանին համոզել ամեն գնով առաջ ընկնել ՌԴ նախագահական ընտրություններից եւ վերընտրվել, քանի դեռ Պուտինը պաշտոնապես չի վերադարձել ՌԴ նախագահական նստավայր: Կաշխատի՞ Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական ավանտյուրան, կաջակցի՞ Արևմուտքն այս ձեռնարկին: Հայաստանում Սերժ Սարգսյանից ավելի լավ երևի թե ոչ ոք չգիտի այս հարցի պատասխանը, որովհետև ոչ ոք նրանից ավելի հստակ չգիտի, թե ինչ կողմնորոշում ունի ինքը` արևմտյա՞ն, թե՞ ռուսական:
Մինչ Սերժ Սարգսյանը կորոշի այս հարցում մեզ լուսավորել, եկեք տեսնենք, թե որքանո՞վ էր Մեդվեդևը արևմտամետ եւ ինչո՞ւ Պուտինի վերադարձը ձեռնտու չէ Արևմուտքին: Այսինքն` եկեք ցույց տանք այն ամենը, ինչն Արևմուտքը կարողացավ ստանալ Մեդվեդևից, բայց տասը տարի շարունակ չէր կարողանում ստանալ Պուտինից: Ու, այ քեզ բան, տեսնում ենք, որ ցույց տալու ոչինչ չկա, որ ՌԴ այդ երկու ղեկավարները բացառապես գործել ու գործում են հանուն իրենց երկրի շահի` լինի նախագահի, թե՞ վարչապետի պաշտոնում: Տարբերությունն այդ երկու մարդու միջև ընդամենը ֆիզիկական է` դեմքի ու կազմվածքի, իսկ մնացած բոլոր առումներով նրանք մեկ մարմին են` երկու մարդու կերպարներով: Հետևաբար, խոսել այն մասին, որ Պուտինի վերադարձով խորքային փոփոխություններ են սպասվում ՌԴ արտաքին քաղաքականության ասպարեզում, առնվազն միամտություն է, ինչպես որ միամտություն էր փոփոխություն ակնկալել ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ, որտեղ Բուշին փոխարինելու էր գալիս Օբաման:
Եդինոռոսների համագումարը նաև ցույց տվեց, թե որքան մեծ պատասխանատվությամբ է իշխող կուսակցությունը մոտենում երկրի ապագային առնչվող խնդիրներին: Վստահ գալիք ընտրություններում իրենց հաղթանակի վրա` նրանք եւս մեկ անգամ ընդգծեցին, որ կուսակցության ներսում հեգեմոնության խնդիրներ չկան եւ առաջնայինը ոչ թե մարդիկ են, այլ կուսակցության առաջ քաշած խնդիրները, որոնք այդ մարդիկ պետք է լուծեն իրենց պաշտոնավարման ժամկետներում:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Պուտինի ու Մեդվեդևի ղեկավարած Ռուսաստանում գոյություն ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնք կվերացվեն միայն այն դեպքում, երբ իշխանությունից հեռացվի կամ դադարի միանձնյա իշխանություն ունենալ «Եդինայա Ռոսիան»: Խոսքը համակարգային խնդիրների մասին է` կոռուպցիոն երևույթների առկայության, ֆինանսական տուզերի եւ քաղաքական իշխանությունների սերտաճման, օրենսդրական դաշտի անկատարության, դատարանների կախյալ վիճակի եւ այլնի: Այս խնդիրների լուծումը կգտնվի Ռուսաստանում իրական եւ ամբողջական իշխանափոխության դեպքում միայն եւ ոչ թե Մեդվեդև-Պուտին հարաբերություններում խառնակություններ հրահրելով ու շահարկելով:
Մեզ ի՞նչ է մնում անելու սրանից հետո: Իհարկե շարունակել հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը, իհարկե զբաղվել երկրի տնտեսության զարգացմամբ, իհարկե համախմբվել հայկական պետականության առանցքի շուրջը, իհարկե ոչինչ չխնայել երկիրն ամեն տեսակ ցնցումներից հեռու պահելու համար, իհարկե մնալ հայոց պահանջատիրության խնդիրների շրջանակում եւ սրա-նրա սայլը չնստել, իհարկե առասպելներ չհորինել այս կամ այն օտար ղեկավարի անվան շուրջ ու նրանցով չպայմանավորել հայաստանյան իշխանությունների բնույթը: Հայաստանում իշխանությունը պետք է մեկ բնույթ ունենա` այն պետք է լինի ընտրված իշխանություն: Այդ դեպքում արդեն` ոչ Պուտինը բոբո կթվա, ոչ էլ Օբաման կամ նրա հաջորդը: Այդ ժամանակ արդեն մենք կլինենք մենք` ու չենք ունենա ոչ ՀՀԿ-ի պես հաստ ու անտաշ իշխող կուսակցություն ոչ էլ ՀԱԿ-ի նման թյուրիմացություն, որ, իրեն ընդդիմադիր հայտարարելով, չորս տարուց ավելի է, ուծացնում է ընդդիմադիր դաշտը:
Պուտինից քշվածները

Էդիկ Անդրեասյան