Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է երկրի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինին պաշտոնից ազատելու որոշումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Նատալյա Տիմակովան։
Տիմակովայի խոսքերով՝ նախագահը նման որոշում է կայացրել երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինի խորհրդով։
Ավելի վաղ Մեդվեդևը հայտարարել էր, որ եթե Կուդրինը համաձայն չէ նախագահի վարած քաղաքականության հետ, ապա փոխվարչապետը կամ պետք է հրաժարական տա, կամ էլ պետք է հրաժարվի իր նախկին հայտարարություներից։ Կուդրինն էլ իր հերթին հայտարարել էր, որ նա այդ հարցով պետք է խորհրդակցի Պուտինի հետ։
ՌԴ փոխվարչապետը հրաժարական է տվել