Քաղաքական

16.01.2023 17:36


Պետական պաշտպանության ենթակա անձի կոշիկի չափսը կարող է համարվել պետական գաղտնիք. Արծվիկ Մինասյան

Պետական պաշտպանության ենթակա անձի կոշիկի չափսը կարող է համարվել պետական գաղտնիք. Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը կարևորում է պետական գաղտնիքի վերաբերյալ իրավական կարգավորումները, հատկապես այն իրավիճակում, որում Հայաստանն է հայտնվել:

«Հաճախ ենք լսում հրապարակումները, որ հարուցված են այս կամ այն քրեական գործերը առերևույթ պետական դավաճանության մասին, ի վերջո, այս ամենի մեծ մասը հատկապես պետական գաղտնիքի հետ կաված իրավահարաբերությունների խախտումն է եղել ու սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս իրավակարգավորումները չափազանց կարևոր են»,-Պետական գաղտնիքի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ԱԺ-ում ասաց նա:

Ըստ Մինասյանի՝ այս օրենքի նախագիծը չի բավարարում սահմանադրական այն պահանջին, որ ցանկացած իրավունքի սահմանափակում պետք է հիմնավորված լինի ու օրենքով երաշխավորված` պետական անվտանգության տեսակետից:

«Չկա բավարար հիմնավորում առ այն, թե անձի վերաբերյալ տեղեկատվությունը ինչ հիմնավորումով է ճանաչվում պետական գաղտնիք: Արդյունքում պետական պաշտպանության ենթակա անձի կոշիկի չափսը կարող է համարվել պետական գաղտնիք»,-նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղարը:

Մինասյանի խոսքով՝ ցանկացած մեկն ԱԱԾ-ին կարող է առաջարկել իր անձնականին կամ շրջապատին վերաբերող տեղեկատվությունը համարել պետական գաղտնիք:

«Այս աննորմալ իրավիճակին պետք է վերջ տրվի»,-հավելեց նա:

Աղբյուրը` aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը