Սատանովսկին՝ ընտրություններից հետո թուրքական քաղաքականության փոփոխության և ՀՀ-ի վրա դրա ազդեցության մասին
Թուրքիայում 2023թ. հունիսի 18-ին կայանալու են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, որոնք կարող են ավելի շուտ նշանակվել։
Կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունն արդեն ձեւավորել են «Ժողովրդի դաշինք» եւ պատրաստվում են առաջադրել գործող նախագահ Էրդողանին։ Թուրքական ընդդիմությունը փետրվարին կարող է հայտարարել միասնական թեկնածուի մասին։
Ընդդիմությունում կոնկրետ թեկնածուներ, որոնք կարող են մրցակցել գործող իշխանությունների հետ, ռուսական Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին չի տեսնում։
Ըստ նրա, այդպիսիները պարզապես չկան։
«Էրդողանն այս պարագայում ընտրություններում կհաղթի»,-համոզված է քաղաքագետը։
Նրա համոզմամբ՝ Էրդողանի հաղթանակը Հայաստանի համար ոչ մի լավ բանով չի ավարտվի, քանի որ հասկանալի է նրա դիրքորոշումը թե՛ հայերի, թե՛ հրեաների, թե՛ հույների հանդեպ։ Այս առումով Էրդողանը կոշտ ազգայնական է, ընդ որում՝ կայսերական տիպի։
Հայտնի է, որ Թուրքիան մշտապես խոսում է այսպես կոչված մեծ թուրան՝ թյուրքալեզու պետությունների միություն ստեղծելու պլանների մասին։ Այդ ճանապարհին Անկարային խանգարում է Հայաստանը, որը «փակում» է ցամաքային կապն Ադրբեջանի եւ այնուհետեւ՝ Կենտրոնական ու Միջին Ասիայի երկրների հետ։
Խոչընդոտը «վերացնելու» նպատակով էլ 2020թ. սանձազերծվեց թուրք-ադրբեջանական պատերազմը Արցախի հայերի դեմ, ինչպես պարզվեց՝ Հայաստանի Սյունիքի մարզով հորինված միջանցքի հետագա թիրախավորմամբ։ Թուրքիան դարձավ մի քանի հազար մարդկանց սպանությունների համամասնակիցն ու հովանավորը Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմում եւ հետագա ագրեսիվ գործողություններում՝ արդեն նաեւ Հայաստանի դեմ։ Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունը պահպանվում է նաեւ Հունաստանի հանդեպ Էգեյան ծովի կղզիների հարցում։
Սատանովսկին կարծում է, որ Էրդողանի դիրքորոշումը նոր Օսմանյան կայսրության ձեւավորումն է՝ նրա ազդեցության լրջագույն ուժեղացմամբ, այդ թվում Անդրկովկասում, Միջին Ասիայում, Ղազախստանում։ «Հազիվ թե այդ դիրքորոշումը փոխվի։ Ավելին, անգամ եթե Էրդողանը որեւէ մեկին տանուլ տա, դա այսօրվա Թուրքիայի ազգային քաղաքականությունն է»,-ավելացրել է նա։
Ընտրությունների շեմին Թուրքիայում տեղի են ունենում ընդդիմադիր վեց կուսակցությունների ղեկավարների պարբերական հանդիպումներ, որոնց մասնակցում են «Լավ կուսակցության» ղեկավար Մերալ Աքշեները, աջ պահպանողական սուննիական «Երջանկություն» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլաօղլուն, քեմալական-պահպանողական «Դեմոկրատական կուսակցության» ղեկավար Գյուլթեքին Ույսալը, լիբերալ «Դեմոկրատիայի եւ բեկման կուսակցության» առաջնորդ Ալի Բաբաջանը եւ Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն։
Էրդողանին փոխարինել կարողացող ցանկացած առաջնորդ (գալու է ժամանակ, որ նա հեռանալու է), համոզված է Սատանովսկին, ստիպված է լինելու հետեւել նրա արտաքին քաղաքական գծին։
Թուրքիայի ընդդիմիությունը բաղկացած է թե՛ ազգայնական, թե՛ արեւմտամետ ուժերից, դրանք տարբեր կուսակցություններ են։ «Համենայն դեպս, Թուրքիայի հարեւաններից ոչ մեկի համար այդ կուսակցություններից ոչ մեկը լավ բան չի բերում»,-կրկնել է քաղաքագետը։
Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-16-ին Թուրքիայում զինվորականների մի մասն ընդդիմացավ Էրդողանին՝ իր վերահսկողության տակ վերցնելով մի շարք կարեւոր ռազմավարական օբյեկտներ Անկարայում, Ստամբուլում, Քոնիայում, Մարմարիսում, Մալաթիայում եւ Կարսում։ Ռուսաստանն այն ժամանակ պաշտոնապես աջակցեց Էրդողանին։ Դիմադրության ճնշումից հետո թուրքական դատարանը ցմահ բանտարկության դատապարտեց ավելի քան 300 մարդու։
2016թ. իրադարձությունների կրկնությունը Սատանովսկին անհնար է համարում, քանի որ Էրդողանը լիովին իրեն է ենթարկեցրել բանակը, դատական կորպուսը եւ երկրի իշխանության մնացած համակարգը։

Արամ Դանիելյան
Աղբյուրը՝ news.am