Քաղաքական

13.01.2023 22:29


Եվրախորհրդարանում կքննարկվի Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակը

Եվրախորհրդարանում կքննարկվի Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակը

Եվրոպական խորհրդարանի հունվարի 18-ի լիագումար նիստի օրակարգում ներառվել է հրատապ բանավեճ-քննարկում «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները» վերնագրով (Humanitarian consequences of the blockade in Nagorno-Karabakh): Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Եվրոպական խորհրդարանի կայքէջից։

Եվրոպական միության գործադիր մարմինների հետ նախատեսվող բանավեճում Եվրոպական խորհրդարանի անդամները հանդես կգան ելույթներով և կքվեարկեն նույն թեմայով մինչ այդ մշակվելիք հրատապ բանաձևի ընդունման հարցով:

Այս խորագրի վերջին նյութերը