Լրահոս

25.04.2009 15:01


Պարույր Հայրիկյան. «Հաղթեց հանցագործի դիվանագիտությունը»

Պարույր Հայրիկյան. «Հաղթեց հանցագործի դիվանագիտությունը»

-Ելույթում մի դարձվածք կար, որը նուրբ նախազգուշացում էր, թե «այսօր այստեղ իմ ասած ձևակերպումները դեռ ամեն ինչ չեն նշանակում, ես մնում եմ իմ համոզմունքին»,- ԱՄՆ նախագահի ելույթն այսպես է գնահատել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

-Բայց ես բավական տխուր եմ այս օրերին իբրև թե դրական զարգացում ունեցող հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ,-ասել է Պ. Հայրիկյանը, շարունակելով,- տխուր եմ այն պատճառով, որ հանցագործի դիվանագիտությունը հաղթեց. զոհը և հանցագործը դրվեցին նույն հարթության վրա։ Քաղաքակիրթ աշխարհը, որ խոսում է բարիդրացիական հարաբերությունների զարգացման մասին, հավասարության նշան է դնում, և  դա արվում է Հայաստանի մեղքով։

 

Այս խորագրի վերջին նյութերը