Քաղաքական

13.01.2023 14:55


Ինչ ուզում են, թող անեն, ավելին ասեմ՝ կարող է մենք դիմենք ՍԴ․ Արծվիկ Մինասյանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին մանդատից զրկելու մասին

Ինչ ուզում են, թող անեն, ավելին ասեմ՝ կարող է մենք դիմենք ՍԴ․ Արծվիկ Մինասյանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին մանդատից զրկելու մասին

Մեր դիրքորոշումը շատ պարզ է, ինչ ուզում են, թող որոշեն, մենք այս գործընթացը համարում ենք քաղաքական գործընթաց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորներին մանդատներից զրկելու համար ՍԴ դիմելու գործընթացին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Իրավական առումով կարող եմ ասել, որ Սահմանադրության մի շարք հոդվածներ ԱԺ կանոնակարգ օրենքով պատշաճ իրացված չեն, անտեսված են պառլամենտական պրակտիկայում լանորեն կիրառվող քաղաքական բոյկոտի ինստիտուտը։ Մնացած հարցերը կքննարկվեն ՍԴ-ում, ավելին ասեմ՝ նույնիսկ մենք կարող է դիմենք ՍԴ, որովհետև սա իսկապես գործիք է դարձել քաղաքական մեծամասնության ձեռքին, որով փորձ է արվում ընդդիմությանը զսպաշապիկ հագցնել»,-ասաց պատգամավորը։։

Մինասյանը նշեց, որ իրենք մանդատ պահելու խնդիր չունեն։

«Սա պարզապես սկզբունքի հարց է, բազմիցս ենք ասել, որ մանդատները անհրաժեշտ են, որպեսզի ինչ-որ կերպ կարողանանք նպաստել հայրենիքի պաշտպանոթյանը։ Այն մարդիկ, ովքեր 2020թ-ի նոյեմբերի 9-ից հետո ձայն են տվել այս իշխանությանը, պետք է արթնանան և գան մեր ակունքներ։ Թող անգամ մեզ չընտրեն, մեզ չվստահեն, բայց թող հեռացնեն։ Սա է հիմնական բանաձևը։ Եթե մենք մտածենք, որ մեզ չեն վստահում, ուրեմն պետք է հեռանանք, անպատասխանատու վերաբերմունք է։ Գլխավոր խնդիրը շարունակում է մնալ օրվա իշխանության հեռացումը»,-հավելեց Արծվիկ Մինասյանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը