Արդեն ավելի քան մեկ ամիս է՝ շրջափակված է Արցախը։ Նիկոլենք ասում են, որ իրենք արել և անում են առավելագույնը։ Դա նշանակում է, որ Լաչինի միջանցքը դեռ երկար է փակ մնալու, քանզի նիկոլենց վարքագիծը նպաստում է դրան։
Նիկոլը, Ալենը և մյուս ՔՊ–ականներն ասում են, որ ղարաբաղցիները պետք է խոսեն Բաքվի հետ, քանզի դա իրենց լուծելիք խնդիրն է։ Ալիևը դեմ չէ ղարաբաղցիների հետ շփումներին՝ պայմանով, որ ղարաբաղցիներն իրենց համարեն Ադրբեջանի քաղաքացիներ։ Նիկոլենք սրան զուգահեռ հակաղարաբաղյան ու հակառուսական հիստերիա են բարձրացրել։
Նիկոլն ու Իլհամը Պրահայում համաձայնության են եկել, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է, և ղարաբաղցիների հետ Բաքուն պետք է շփվի ադրբեջանական օրենսդրության շրջանակներում։ Ղարաբաղցիները դեմ են դրան, այսինքն՝ դեմ են Նիկոլ–Իլհամ պայմանավորվածությանը։ Մնում է դիմանալը։ Դիմանալ այն պայմաններում, երբ պաշտոնական Երևանն ու Ադրբեջանը Արցախի դեմ են, ռուս խաղաղապահների դեմ են, Հարավային Կովկասում ռուսական ներկայության դեմ են, ՀՀ–ում Գյումրիի 102–րդ ռուսական ռազմաբազային դեմ են։
Միջանցքը բացվելու տարբերակները
Երբ ղարաբաղցիք ասում են, թե պետք է դիմանալ, ճիշտ են ասում, բայց պետք է հասկանալ, թե ինչքան ու ինչ ակնկալիքով պետք է դիմանալ։
Ստեփանակերտից արդեն հնչում են տեսակետներ, որ համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի գծի հետ։ Դա արվեց և՛ Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի, և՛ ԱՀ անվտանգության խորհրդի կողմից։
Հիմա մնում է հասկանալ, թե ինչ է սպասվում այն դեպքում, երբ թշնամին գործում է ճակատից ու թիկունքից։
Տարբերակ 1–ին
Արցախի շրջափակման պատճառները նաև Երևանում պետք է փնտրել։ Հետևաբար՝ Նիկոլին պետք է հեռացնել։
Եվ այսպես, Լաչինի միջանցքը կբացվի, եթե Հայաստանում փոխվի իշխանությունը, հետ պտտեցվի Պրահայում տեղի ունեցած դավաճանական համաձայնությունը, «ջրվի» Վաշինգտոնյան պլանը, վերականգնվեն ՀՀ ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ, Իրանի հետ սկսենք ինտենսիվ աշխատել ու նոր որակ հաղորդել մեր հարաբերություններին, ակտիվ աշխատենք միջազգային հանրության հետ, առաջ քաշենք Արցախի ինքնորոշման իրավունքի հարցն ու «անջատում՝ հանուն փրկության» բանաձևը։
Սա ամենացանկալի տարբերակն է։ Այս տարբերակով կտրուկ կփոխվի իրավիճակը, կտրուկ կնվազի պատերազմի հավանականությունը, Ադրբեջանը կփոխի իր հռետորաբանությունը, ռուս խաղաղապահները թիկունքից հարված չեն ստանա, մեր դաշնակիցները կկարողանան իրականացնել իրենց առաքելությունը։
Արցախի կողմից այս տարբերակի համար ակնկալվում է ավելի հասցեական, միասնական ու բաց խոսք ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության մասով։
Տարբերակ 2–րդ
Սա Նիկոլի ու Ալիևի պլանն է։ Ըստ այդ պլանի՝ ղարաբաղցիները պետք է ընդունեն պրահյան համաձայնությունը և Ղարաբաղը ճանաչվի Ադրբեջանի մաս։ Լաչինի միջանցքն այդ դեպքում կբացվի, բայց այն բանի համար, որ ղարաբաղցիք լքեն իրենց տները։ Կամ էլ՝ ենթարկվեն ցեղասպանության։
Այս դեպքում ռուսական զորքերի հարցն ավտոմատ կլուծվի, ինչում շահագրգռված են Ալիևի ու Փաշինյանի արևմտյան կուռատորները։
Սա կատաստրոֆայի տարբերակն է։ Այսինքն՝ ՀՀ իշխանությունների առաջարկած տարբերակը։
Տարբերակ 3–րդ
Այսօրվա վիճակը շարունակվում է։ Միջանցքը չի բացվում, բայց Արցախում մի կերպ դիմանում են։
Նկատենք, որ սա երկար չի կարող ձգվել ու կհանգեցնի կա՛մ 1–ին, կա՛մ 2–րդ տարբերակներին։
Ե՞րբ կբացվի Լաչինի միջանցքը

Կորյուն Մանուկյան