Քաղաքական

12.01.2023 08:02


Գորիսում արցախցիները «սառը» վերաբերմունք են ցույց տվել ՔՊ-ական պատգամավորներին. հանդիպումը հարթ չի անցել․ «Ժողովուրդ»

Գորիսում արցախցիները «սառը» վերաբերմունք են ցույց տվել ՔՊ-ական պատգամավորներին. հանդիպումը հարթ չի անցել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ամանորից առաջ իշխող խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Հայկ Ցիրունյանը, Վահագն Ալեքսանյանը եւ Դավիթ Առուշանյանն այցելել են Արցախի շրջափակման հետեւանքով Գորիսում մնացած արցախցիներին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպումն այդքան էլ հարթ չի անցել, արցախցիները բավականին սառն են ընդունել ՔՊ-ական պատգամավորներին: Ամեն դեպքում, արցախցիներն իրենց վերաբերմունքն են ցույց տվել ՔՊ-ականներին եւ հասկացրել են, որ Արցախում այսօր ստեղծված իրավիճակի առաջին պատասխանատուն եւ մեղավորը հենց իրենք են: Այս առիթով մեկնաբանություն խնդրեցինք իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանից, որն արձագանքեց.

«Հանդիպումը հարթ է անցել, որեւէ միջադեպ կամ դժգոհություն չի եղել: Արցախցիներից հետաքրքրվել ենք՝ ինչ խնդիրներ կան, փորձել ենք լուծումներ գտնել, դիմել ենք նաեւ մարզպետարան: Ընդդիմադիր լրագրող էլ է այնտեղ եղել, կարող եք իրենից հարցնել»:

Հավելենք, որ այդ հանդիպումից հետո շատ ՔՊ-ականներ խուսափում են այլեւս այցելել արցախցիներին: Նրանցից շատերը արդեն մեկ ամիս է՝ մնացել են Երեւանում եւ չեն կարողանում վերադառնալ Արցախ, բայց իշխող պատգամավորներն այլեւս չեն այցելում»:

Այս խորագրի վերջին նյութերը