Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսն է՛լ ավելի լայն շրջանակների համար պարզ դարձրեց նրա միակ օրակարգը՝ սեփական կաշվի փրկություն։
Նիկոլ Փաշինյանը մտել է հակառուսական գծի մեջ, որի գինը լինելու է Հայաստանի ու Արցախի վերացումը։ Հակառուսական գծի մեջ մտնելու պայմաններն էր նա քննարկում ամերիկյան ու բրիտանական հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ, որոնք մեկը մյուսի հետևից ժամանել էին Հայաստան։
Նիկոլ Փաշինյանը գիտի, թե ինչ է արել Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի դեմ ու վախենում է։ Նրա վախը բռնել են Արևմուտքում՝ առաջարկելով գործարք։
Գործարքի էությունը հետևյալն է՝ ինքը վարում է հակառուսական քաղաքականություն, դուրս է բերում ռուսական զորքերն Արցախից ու Հայաստանից՝ դուռ բացելով Թուրքիայի առաջ ու թուրանական ճակատ բացելով Իրանի դեմ։ Փոխարենը ստանում է անձնական անվտանգության երաշխիքներ, որ Հայաստանի վերացումից հետո հնարավորություն կունենա ապաստան ստանալ արևմտյան որևէ երկրում։ Նրան այդ դեպքում էլ են շարունակելու օգտագործել ՌԴ–ի դեմ՝ արդեն որպես փլուզված պետության նախկին ղեկավար։
Նիկոլն «այո» է ասել մեր երկրի դեմ իրականացվող հրեշավոր ծրագրին, քանզի իր միակ օրակարգը ոչ թե ու ոչ այնքան իշխանական աթոռը պահելն է, որքան իր ընտանիքին փրկելը, իր կաշին փրկելը։ Այդ հարցում նա երաշխիքներ է ստացել Արևմուտքից ու անցել գործի։
Ու որպեսզի ալիբի ապահովի իր հանցավոր գործողություններին, շրջանառության մեջ է դնում մի քանի թեզեր՝
–Ղարաբաղը ոչ թե ինքն է հանձնել, այլ նախկինները,
–Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ տարածքները 30 տարուց ավելի,
–Լաչինի միջանցքի փակման պատասխանատուն ու մեղավորը ռուս խաղաղապահներն են, ինքը կապ չունի,
–Գյումրիի ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության սպառնալիքն է։
Նիկոլը տարածում է, թե, իբր, ինքը պայքարում է հանուն ՀՀ ինքնիշխանության, բայց ահա չար Ռուսաստանն ուզում է մեզ մտցնել միութենական կազմի մեջ, ինքը դիմադրում է և դա է պատճառը, որ հրահրվեց 44–օրյա պատերազմը, փակ է Լաչինի միջանցքը, Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ տարածքները։
Այս լկտի ստերը Նիկոլը տարածում է, որպեսզի Հայաստանի կործանումից հետո արադարանա ու շարունակի Ռուսաստանի դեմ օգտագործվել՝ անձնական անվտանգության երաշխիքների դիմաց։
«Քաղաքացիական պայմանագրի» բոլոր անդամները պետք է իմանան, որ մասնակից ու հանցակից են այս դավաճանական քայլերին ու վաղը անհատական պատասխանատվության են ենթարկվելու։
Նիկոլ Փաշինյանի միակ օրակարգը

Պետրոս Ալեքսանյան