Լրահոս

25.04.2009 14:11


Կիրո Մանոյանի կարծիքը «ճանապարհային քարտեզի» մասին

Կիրո Մանոյանի կարծիքը «ճանապարհային քարտեզի» մասին

Մեկնաբանելով «ճանապարհային քարտեզը»՝ ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը ասել  է, որ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման հարցը ինչպես բոլորը, այնպես էլ ՀՀ նախագահը «չի հասկանում այնպես, ինչպես թուրքերն են հասկանում, թեև ինչ-որ տեղ ընդունում է, որ այդպիսի հանձնաժողով պիտի լինի»։

Ինչ վերաբերվում է Կարսի պայմանագրին, ապա Կ. Մանոյանը կարծում է նաև, որ  «չի լինի որևէ նախագահ, որ Կարսի պայամանագիրը ստորագրի, քանի որ ժողովուրդը դա թույլ չի տա»։ Կ. Մանոյանը դրանով է պայմանավորում նաև ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ ժողովրդի նման մեծ հոսքը։ Նա նշել է նաև, որ ինչ-որ առումով ժողովրդին վնաս է, երբ երկրի քաղաքականությունը սխալ ուղղությամբ է տարվում, «բոլորն են պայքարում դրա դեմ»։

«Համարժե՞ք էր Հայ Ազգային Կոնգրեսի վերաբերմունքը Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ-ների ապրիլի 22-ի համատեղ հայտարարությանը»,- «7օր»-ի հարցին ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն ասել է.

-Բավական տեսակետների նույնություն կարող է նկատվել և՛ Ազգային կոնգրեսի, և՛ այսօրվա նախագահի ու արտգործնախարարի կողմից առաջ տարվող քաղաքականության երանգների միջև։

 

Այս խորագրի վերջին նյութերը