Քաղաքական

11.01.2023 17:41

Փաշինյանի և Ալիևի ելույթները հաստատեցին, որ Արցախի միակ հնարավոր ընտրությունը պայքարն է․ Ռուբեն Վարդանյան

Փաշինյանի և Ալիևի ելույթները հաստատեցին, որ Արցախի միակ հնարավոր ընտրությունը պայքարն է․ Ռուբեն Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը Տելեգրամի իր ալիքում գրառում է արել՝ անդրադառնալով քաղաքական իրավիճակին․

«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեկվա ելույթները հաստատեցին, որ Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է։

Պետք է պայքարել՝ հույսը դնելով սեփական ուժերի վրա։

Պայքարել Հայաստանի քաղաքացիների աջակցությամբ, որոնք վերջին ընտրություններում քվեարկել են քաղաքական այն ուժերի օգտին, որոնք իրենց ծրագրերում հայտարարել են Արցախին լիակատար աջակցության մասին։

Պայքարել Սփյուռքի ակտիվ աջակցությամբ, որը ծայրահեղ իրավիճակներում միշտ հայրենիքի կողքին է եղել։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը կանգնել Արցախի կողքին՝ պաշտպանելով Արցախը բնաջնջումից և բռնազավթումից»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։