Այս ամենը ունի այլ նպատակ՝ փորձել շեղել հանրությանը հայրենահանձման գործընթացից․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
Ապօրինի կերպով հարուցվեցին մի քանի ապօրինի գործեր, որոնց շրջանակներում սկսեցին մասայական խուզարկություններ իրականացնել ՀՅԴ կուսակցության բազմաթիվ անդամների, թե՛ բնակարաններում, թե՛ կուսակցության գրասենյակներում, անգամ եղան տարբեր կալանավորումներ՝ Արմավիրի մարզային կառույցի պաատսխանատվության մասով։ Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Նույն ժամանակահատվածում համանման ապօրինի մի գործողություն էլ սկսեցին Արարատի մարզային հատվածում, որը դրա դրսևորման հերթական արարն էր։ Ինչի վրա է հիմնված այս հանցագործ իշխանության վարքագիծը։ Իրականացնում են ապօրինի գաղտանլսումներ, անհասկանալի է թե ո՞ւմ են գաղտնալսել, որովհետև վերջում ներկայացնում են մեղադրանք, թե այս գաղտնալսման տվյալով Դուք երկուսդ եք խոսում, թե ի՞նչի մասին են խոսում, ի՞նչ թեմայով են խոսում կարևոր չէ։ Կարևորը այն է, որ փորձում են նույնականացնել անձանց, այդ ապօրինի գաղտնալսումը ընդունում են հիմք, որից հետո հարուցում են քրեական գործ, հետապնդում, հետո մտնում են դատարան, որի հիման վրա դատարանը տալիս է խուզարկության թույլտվություն։ Ակնհայտ է, որ ովքեր նման որոշումներ են կայացրել, քաղաքական հետապնդման վարքագիծ են դրսևորում։ Օրինակ այսօր առավոտյան խուզարկության այցելել են Սիմոն Սիմոնյանի տուն։ Հետո էլ հրավիրել են որպես վկա հարցաքննության։ Սա էլ հերթական անհասկանալի մասը։ Չեք կարող որպես վկա կանչել, և միաժամանակ գնալ խուզարկության։ Իրավական տեսակետից անբացատրելի է, իսկ քաղաքական տեսակետից փորձում են շարունակել իրենց ապօրինի գործողությունները»,-ասաց նա։
Պատգամավորը հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ, երբ գաղտնալսում էր տեղի ունեցել ԱԱԾ տնօրենի և Քննչական ծառայության պետի ու Նիկոլ Փաշինյանի խոսակցությունների մասով, այդ գործը այդպես էլ ընթացք չունեցավ․ «Հարուցեցին քրեական գործ, որ ապօրինի գաղտնալսում է եղել, և ընթացք չստացավ։ Նախ պարտավոր եք բացահայտել այդ գաղտնալսման աղբյուրը, ո՞վ էր գաղտնալսողը, կարող է պարզվի իշխանության հետ կապված հատուկ ծառայություններ են, կամ այդ մարդիկ, որպես հանցագործներ մտնում են այդ մարդկանց ընտանեկան միջավայր, ոտնահարում են մարդու անձնական ազատության իրավունքը։ Թե իրենց հետաքրքրում է ինչպես փորձել կեղծ տեղեկություններ տալ, թե իբր հավաքի մասնակիցներին նյութական շահագրգռվածություն եք ցուցաբերել, որպեսզի մասնակցեն հավաքին։ Այս երկրորդ թիրախը ուղղված է դիամդրություն ունեցող անձանց, ցանկացած անձի, ով ասում է, որ իշխանությունը հանցագործություն է կատարել, ով ասում է, որ իշխանությունը հայրենքի է հանձնել։ Այս ամենը երեկվա ասուլիսի ֆոնի վրա ունի այլ նպատակ, փորձել շեղել հանրությանը հայրենահանձման գործընթացից»,-ավելացրեց պատգամավորը։
ՀՅԴ-ական գործիչը նշում է, որ Դաշնակցությունը մշտապես հանդես է եկել հակաթուրքական և հակաադրբեջանական դիրքերից, և մշտապես եղել է դիմադրող․ «Այս իշխանությունների համար անգամ սարսափ է առաջացնում Նեմեսիսի կուսակցությունը, նույնիսկ չհասկանալով, թե ինչ բան է եղել Նեմեսիսը, այս մարդիկ սարսափում են դիմադրություն կոչվածից։ Դաշնակցությունը իր պատմական ուղղությունը չի փոխել, այն մեր ազգի ողնաշարը պահելու միակ միջոցն է։ Մենք մեր ողնաշարը պետք է ամուր պահենք։ Երկրորդ կարևոր հանգամանքը, այսօր ֆոռմալ առումով ընդդիմադիր դաշտում ամենամեծ ներկայցվածություն ունեցող քաղաքական ուժը՝ Դաշնակցությունն է։ Եվ ընդդիմադիր այս քաղաքական ուժին պետք է թիրախավորին, որովհետև եթե գաղափարական հենքի վրա չեն կարողանում հակափաստարկ բերել, պետք է օգտագործեն իրենց լծակները, և փորձեն դրանով ճնշել դիմադրություն ցույց տվող և հանուն հայրենիքի պայքարի ելած մարդկանց, որովհետև իրենց մոտեցումը հանձնվելն է, անպաշտպան լինելն է ի տարբեր Դաշնակցության, ով ասում է, որ ցանակցած իրավիճակում ընկճվել պետք չէ, պետք է կարողանալ համախմբվել և դիամգրավել։ Դիմադրությունը կոտրելու համար իրականացնում են նման ակնհայտ գործողություններ, որով բացահայտում են, որ որևէ առնչություն չունեն ոչ ժողովրդավարության, ոչ իրավական պետության մեջ գործող իշխանության հետ։ Այս իշխանությունը հաստատել է, որ իքնը հայրենադավ է»,-ասաց նա։

Աղբյուրը՝ yerkir.am