Միգուցե իմ հայկական գամփռ Ասլանին էլ մեղադրանք առաջադրվի
Լուսադեմին` ժամը 07։00-ին, 4-5 մեքենայով և մեկ ուղեկցող հատուկ նշանակության ջոկատայինների մեքենայով եկել են մեր գյուղ՝ շրջափակելով մեր տունը։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան տեղի ունեցած խուզարկություններին։
«Թուղթ ներկայացրեցին, որ տունն ու հարակից շինությունները պետք է խուզարկվի։ Շոու էլի, այդ շոուով փորձում են գյուղում մթնոլորտ ստեղծել, որ գյուղացիները վախենան, որ մեր հետ շփվում են, որ ցանկացածի տուն կարող են մտնել, ընտանիքի անդամներին վախեցնել, մանկահասակ երեխաներին վախեցնել։ Սա Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով է կատարվում»,-ասաց նա։
Գերասիմ Վարդանյանը տեղի ունեցածը կապում է նաև Վճռաբեկ դատարանի երեկվա կայացրած որոշման հետ. «Քանի որ Գլխավոր դատախազության բողոքը, որ բեկանի Վերաքննիչ դատարանի որոշումը, և ինձ նորից տանեն կալանքի, Վճռաբեկը մերժել է՝ ինձ թողնելով ազատության մեջ։ Երևի հանձնարարականը չի կատարվել և իրենց ցանկությունը մեծ է ինձ տեսնել անազատության մեջ։ Քաղաքական հետապնդումները շարունակվում են այս տեսքով։ Ինչ-որ շինծու գործ են նորից հորինել, նույնիսկ չգիտեմ՝ ինչ գործի շրջանակներում է, նույնիսկ չեմ հետաքրքրվել, թե ինչի համար են խուզարկություն իրականացնում։ Քաղաքական շոու է, որը տեղի է ունենում Փաշինյանի ուղիղ հանձնարարությամբ։ Ես տեղեկացա, որ մարզում ոչ միայն մեր տուն են մտել խուզարկության, այլ նաև իմ կուսակցական ընկերների և հարազատների տներ են մտել, բերման ենթարկել մի քանի ընկերոջ։ Փորձում են վախեցնել իմ կողքին կանգնած մարդկանց, իմ կուսակցական ընկերներին՝ շանտաժով, ահաբեկչությամբ։ Մի բան թող հստակ իմանա թե՛ հրանհանգներ իրականացնողների տերը՝ Նիկոլ Փաշինյանը, և թե՛ նրանց տիրոջ տերը՝ Ալիևը, որ մեզ ոչ մի կերպ, ոչնչով, ոչ ոք չի կարողանալու կանգնեցնել։ Մեր պայքարը, որտեղ էլ լինենք, շարունակվելու է այս իշխանությունների դեմ։ Այս իշխանությունները պետք է հեռանան»,- ասաց նա։
ՀՅԴ-ական գործիչը նշում է, որ ընկալում է իր դեմ տեղի ունեցողը, քանի որ իշխանություններն իրեն համարում են թշնամի և պայքարում են իր դեմ, բայց այն, ինչ տեղի է ունենում իր ընկերների և հարազատների հետ, դրա համար առանձնակի պատասխանատվության են ենթարկվելու. «Այս ամենը անհետևանք չի մնալու, թող իրենց խելոք պահեն»,-ավելացրեց նա։
Խուզարկությունից հետո Գերասիմ Վարդանյանի տանից 2 կրիչ են տարել, որոնց մեջ եղել են ընտանեկան նկարներ, դիպլոմայինի թեզ, ինչպես նաև Դաշնակցության պատժիչ գործողությունները՝ Հայոց ցեղասպանությունն իրականացրած թուրք գործիչների նկատմամբ։
ՀՅԴ-ական գործչին հրավիրել են հարցաքննության, ինչ գործի շրջանակներում՝ պարզ չէ. «Իմ ընկերները բերման ենթարկվածի, իսկ մի քանիսն էլ, կարծեմ, արդեն ձերբակալվածի կարգավիճակ ունեն։ Իսկ ինձ հարցաքննության հրավիրելու թեմայով չեմ հետաքրքրվել ընդհանրապես»,-ասաց Գերասիմ Վարդանյանը։
Հարցին, թե հնարավոր է հարցաքննությունից հետո մեղադրանք առաջադրեն իրեն, քաղաքական գործիչը նշեց, որ այս երկրում ամեն ինչ հնարավոր է. «Նույնիսկ չեմ կասկածում, որ հնարավոր է իմ շուն Ասլանի նկատմամբ էլ մեղադրանք առաջադրվի, քանի որ Փաշինյանն իրեն ժամանակին գելխեղդ էր հռչակել, բայց բանից պարզվեց, որ իրականում գելխեղդ չէ, իսկ իմ շունն իսկական, զտարյուն հայկական գամփռ է, կարող է դրանից ընկճված՝ մի մեղադրանք էլ շանն առաջադրեն։ Ասեն՝ քանի որ Գերասիմ Վարդանյանն ունի հայկական ցեղատեսակի շուն, շան մարտական վիճակն ազդում է Փաշինյանի բարոյահոգեբանական ու մարտական վիճակի վրա, ինքն իրեն ընկճված է զգում, դրա հետևանքով չի կարողանում պետական գործերով զբաղվի, և մեղադրանք առաջադրեն»,-եզրափակեց նա։