Քաղաքական

11.01.2023 13:44

Կրեմլում արձագանքել են ԼՂ-ում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու գաղափարին

Կրեմլում արձագանքել են ԼՂ-ում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու գաղափարին

ԼՂ-ում ՄԱԿ-ի խաղաղապահների առաքելության տեղակայումը հնարավոր է միայն հակամարտության երկու կողմերի համաձայնության դեպքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ կապված ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի կորպուսով փոխարինելու հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Աշխատանքային, տարբեր մակարդակներով մշտապես շփումներ են ընթանում։ Անշուշտ, այս թեման բազմիցս եղել է օրակարգում։ Սակայն հասկանալի է, որ ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ»,-ասել է Պեսկովը։

Հունվարի 10-ին կայացած ասուլիսում Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատի ժամկետի լրանալուց հետո Հայաստանը կարող է տարածաշրջան միջազգային խաղաղապահ զորակազմ ուղարկելու հարցով դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։