Քաղաքական

11.01.2023 10:39


Սերգեյ Ղազարյանը նշանակվել է Արցախի արտաքին գործերի նախարար

Սերգեյ Ղազարյանը նշանակվել է Արցախի արտաքին գործերի նախարար

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ղազարյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

Սերգեյ Ղազարյանը մինչ այս զբաղեցնում էր Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչի պաշտոնը:

Այս խորագրի վերջին նյութերը