Քաղաքական

11.01.2023 10:19


Փաշինյանի այցին ընդառաջ կառավարական շենքեր անգամ վարժեցված շներ են տանում. «Ժողովուրդ»

Փաշինյանի այցին ընդառաջ կառավարական շենքեր անգամ վարժեցված շներ են տանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը վերջերս՝ 2022-ի տարեմուտին ու 2023-ը մեկնարկելուն պես տարբեր նախարարություններ է այցելում, ինչի ժամանակ ոլորտի պատասխանատուներն ամփոփում են կատարած աշխատանքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, Փաշինյանի այցին ընդառաջ, նախարարություններում անգամ օդն է կանգ առնում:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար պատկան մարմիները նախարարություններում ստուգումների համալիր գորոծողություններ են իրականացնում: Ամեն ինչ մանրակրկտորեն է իրականացվում, կառավարական շենքեր անգամ վարժեցված շներ են տանում՝ պայթուցիկ նյութեր որոնելու համար: Շներով, սակայն, չեն բավարարվում, ու գործի են դնում նաեւ մետաղաորսիչ հատուկ սարքեր: «Ժողովուրդ» օաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ Փաշինյանի՝ նախարարություններ այցերի օրերին կառավարական շենքերի հարակից շենք-շինությունների տանիքներին դիպուկահարներ էլ են նկատել:

Փաստորեն, Փաշինյանի՝ «իքս» նախարարություն այցը ոչ միայն տվյալ նախարարության, այլ այդ շենքում տեղակայված մի քանի նախարարությունների աշխատանքն է կաթվածահար անում, քանի որ ուժային կառույցները մի ամբողջ օրը լարված մթոնոլորտ են ստեղծում, ինչ-որ բաներ սկսում փնտրել, որսալ, խոչընդոտում գերատեսչությունների բնականոն աշխատանքը: Կառավարության թիվ մեկ շենքից, ենթադրենք, կառավարության երրորդ մասնաշենք հասնելու համար, որոնց հեռավորությունն ընդամենը մի քանի մետր է, Փաշինյանն ուժայիններին ոտքի է հանում, նախարարության աշխատակիցների համար լարվածության մթնոլորտ ստեղծում, ինչ է թե ցույց տա, որ ինքն անարգել ուր ասես, կարող է գնալ:

Անգամ շատ աշխատակիցների սենյակներում անծանոթ ուժայիններ են գնում, նստում, մինչեւ Փաշինյանի կարճատեւ հանդիպումն ավարտվի»:

Այս խորագրի վերջին նյութերը