Քաղաքական

07.01.2023 10:00


Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը. Վահան Հունանյան

Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը. Վահան Հունանյան

Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Իրապես, թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի»,-ընդգծեց մամուլի խոսնակը։

***

Հայաստանը դրական է գնահատում ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու՝ Թուրքիայի քայլը։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ընդգծեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Մենք, բնականաբար, դրական ենք գնահատում ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու Թուրքիայի քայլը: Հայաստանը, ինչպես և նախկինում, կառուցողական կերպով շարունակելու է բանակցություններն ինչպես հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների ձեռք բերած մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը շուտափույթ կյանքի կոչելու, այնպես էլ Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ամբողջական կարգավորելու, այն է՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հայ-թուրքական սահմանի բացման նպատակով»,-նկատեց նա։

Այս խորագրի վերջին նյութերը