Լարիսա Ալավերդյան. «Օբաման, իրեն սոլիդ պահելով, առաջ չի անցել Հայաստանի իշխանություններից»
- Օբաման մնացել է հավատարիմ իր խոստումին և չի փոխել իր կարծիքը, իր մոտեցումը, մյուս կողմից նա չի իրականացրել այն քայլը, որը հարիր չէր լինի այս հայտարարություններից հետո,-«Ազդակ» ակումբում ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը և հավելել, որ ցանկացած այդպիսի կարևոր արտահայտություն պետք է տեղի ունենա համապատասխան միջավայրում, իսկ այն միջավայրում, որը ստեղծվել էր մինչ ապրիլի 24-ը, այն որ «ՀՀ իշխանությունները ընդգծում են հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գերակայությունը, ոչ թե ազգային պետական շահերի պաշտպանությունը, այդպիսի հայտարարությունը պետք է որ չհնչեր»։
- Օբաման արել է շատ ծանրակշիռ քայլ և, իրեն սոլիդ պահելով, առաջ չի անցել Հայաստանի իշխանություններից։ Լավ է, որ նա ասել է այն ինչը երբևէ այդ ձևով էլ չի ասվել ՝ «Մեծ Եղեռն»,- հավելել է Լարիսա Ալավերդյանը։